Բորդյուժա. ՀԱՊԿ անդամ պետությունները համալրվում են նորագույն զինամթերքով
Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինվորական ստորաբաժանումները կհամալրվեն ամենաժամանակակից զինամթերքով, այդ թվում նորագույն ոչ մահացու զինատեսակների մոդելներով:
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Փոխացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Ռուսաստանը:
Երկուշաբթի օրը ՌԴ Չելյաբինսկի շրջանում ավարտվել է «Փոխգործակցություն -2010» զորավարժությունները ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի մասնակցությամբ: Բորդյուժայի խոսքերով, զորավարժություններին մասնակցել են կազմակերպության մասնակից յոթ պետություններից ժամանած հատուկ ստորաբաժանումներ:
«Կարող եմ ասել, որ Արագ Արձագանքման ուժերի կազմում ներառված են հատուկ ստորաբաժանումներ, որոնք լավագույնն են անդամ պետությունների զինված ուժերում», - հայտնել է Բորդյուժան, հույս հայտնելով, թե ժամանակի հետ հավաքական ուժերի ստորաբաժանումները կշարունակեն համալրվել օպերատիվ արձագանքման զինամթերով ու հեռակառավարման տեխնիկայով, ինչը կխթանի գործել միասնական ու հաջող ցանկացած իրավիճակում:
Ինչ վերաբերում է առաջին անգամ փորձարկված ոչ մահացու զինամթերքին, Բորդյուժան ասել է. «Այդ զինատեսակների շատ մոդելներ նախատեսված են զինծառայողների պաշտպանության համար: Դրանց թվում են ծխածածկույթի համակարգեր, լուսաձայնային նռնակներ, որոնք կիրառվելու են առաջին հերթին մեր պետությունների զինծառայողների պաշտպանության համար»: