«Ամերիաբանկ » ՝ Վարկավորման նոր հնարավորություններ առանց գրավի
Ամերիաբանկը 100 տարվա պատմության կապակցությամբ շարունակում է 100 անակնկալների շարքը:
Այս անգամ անակնկալները վերաբերվում են բանկային նոր ծառայություններին, որոնք ֆինանսավորման աննախադեպ հնարավորություններ են ընձեռում գործարարների համար ` գրավը փոխարինելով պայմանագրով:
Ամերիաբանկն այսօրվանից առաջարկում է ֆինանսավորման երկու նոր գործիք:
Առաջինը գնման պատվերի ֆինանսավորումն է: Առաջարկվող այս նոր ֆինանսավորման համար որպես հիմնական ապահովվածության միջոց հանդիսանում է ընկերության կողմից կնքված մատակարարման պայմանագիրը:
«Ամերիաբանկ » ՓԲԸ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանի փոխանցմամբ, ֆինանսավորման այս տեսակը նախատեսված է այն դեպքերի համար, երբ կա պատվերի իրականացման պայմանագիր, սակայն ընկերությունը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տվյալ պատվերն իրականացնելու համար և անհրաժեշտ գրավ` վարկ ստանալու համար:
«Գնման պատվերի ֆինանսավորումը լուծում է այդ խնդիրը ընկերության համար: Եվ բանկը առաջարկում է նոր վարկատեսակ առանց գրավի և ընկերությունները, որոնք ունեն կնքված պայմանագրեր, ստացել են կանխավճարներ, պայմանագրային գումարի մինչև 75%-ի չափով բանկը պատրաստ է առանց լրացուցիչ գումարի ֆինանսավորել»,- նշեց Լևոն Արևշատյանը:
Մատակարարը կնքելով պայմանագիր, շնորհիվ ֆինանսավորման այս նոր գործիքի, կարող է հոգալ տվյալ պատվերի կատարման հետ կապված ծախսերը: Օրինակ՝ հումքի և կիսաֆաբրիկատների ձեռքբերման, ենթակապալառուների աշխատանքների կատարման վճարման, մաքսային և հարկային, բեռնափոխադրման, տեստավորման, ապահովագրական ծախսերը, պատվերի կատարման երաշխիքների տրամադրումը և այլ ծախսեր, որոնք կապված են պատվերի հետ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրենը նաև տեղեկացրեց, որ ամենից առաջ նրանք ուսումնասիրելու են մատակարար կազմակերպության վարկային պատմությունն ու գործարար շրջանակներում նրա գործունեությունը: Գնահատվելու է նաև գնորդի վարկային պատմությունը, ֆինանսական վիճակը և վճարունակությունը մատուցված ապրանքի կամ ծառայության դիմաց:
Վարկավորումն իրականացվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով նաև եվրոյով, սկսած 16% տարեկան տոկոսադրույքից, առավելագույն գումարը սահմանված է մինչև 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը