Մարկեդոնով. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կվնասի ՌԴ շահերին»
«Առավոտը» զրուցել է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով բաժնի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի հետ, ում կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կվնասի ՌԴ շահերին: «Խնդրի լուծման բանալին առաջին հերթին գտնվում է հակամարտող կողմերի ձեռքում, որոնք պետք է կամենան հասնել խաղաղության: Իսկ խաղաղության կարելի է հասնել, երբ կան կոնկրետ սպասելիքներ: Իմ կարծիքով, որեւէ պարագայում խաղաղության հասնում են միայն այն դեպքում, երբ կողմերը գիտեն, թե ինչը ինչով են փոխարինում:
Օրինակ, Եգիպտոսը ժամանակին հասկանում էր, որ Իսրայելի պետականության ճանաչման դեպքում հետ է ստանում Սինա լեռը, իսկ չճանաչելու դեպքում չի ստանում ոչինչ: Եվ Իսրայելն էլ իր հերթին գիտակցում էր, որ Սինայից հեռանալով` արմատապես կփոխի արաբական աշխարհի կոնֆիգուրացիան, քանի որ ի դեմս եգիպտոսի` ի հայտ է գալիս արաբական աշխարհի առաջին պետությունը, որը պատրաստ է ճանաչել իր ինքնիշխանությունը եւ սահմանները: Արդյունքում հաստատվեց խաղաղություն: Իսկ մինչ այդ պրագմատիկ մոտեցման ի հայտ գալը` տարբեր հաճախականությամբ պատերազմները եւ հակամարտությունները շարունակվում էին: Այդ իսկ պատճառով Հայաստանին եւ Ադրբեջանին անհրաժեշտ է մշակել պրագմատիկ մի պլատֆորմ, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին էլ: Միայն այդ դեպքում կհաստատվի խաղաղություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց