Սկսվել է 61 և 62 անալոգային կայանների թվայնացումը
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Երևան քաղաքի 61 և 62 անալոգային կայանների թվայնացման մեկնարկի մասին: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2010թ. ավարտը, ինչը հնարավորություն կտա Երևանի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների 98 տոկոսին ապահովել թվային կապով:
«Հայաստանի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է անալոգային կայանների թվայնացման գործընթացը, ինչպես մայրաքաղաքում այնպես էլ Հայաստանի մարզերում: Մենք ուրախ կլինենք Ամանորի նախաշեմին ավելի մեծ թվով բաժանորդներին առաջարկելու նոր որակի ավանդական ֆիքսված կապի ծառայություններ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2010թ-ի վերջին Հայաստանում «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված հեռախոսակապի թվային ԱՀԿ-ներին միացված կլինի բաժանորդների 80 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ