Ադրբեջանում WikiLeaks-ին տեղեկությունների առնչությամբ «վհուկների որս է» սկսվել
Պաշտոնական Բաքուն «WikiLeaks»-ի հրապարակումների հետ կապված հատուկ ծառայության ներկայացուցիչների ազդեցիկ անձանցից կազմված հատուկ խումբ է ստեղծել` պարզելու, թե Ադրբեջանի և Իլհամ Ալիևի` այս կամ այն երկրի կամ ղեկավարի մասին արած արտահայտությունները ինչպես և ում միջոցով են հայտնվել այդ կայքում: Այս մասին գրում է «Pia.az» լրատվական կայքը:
Լրատվականը գրում է, որ իրականում Ադրբեջանի իշխանության այդ քայլը սպասելի էր, քանի որ խոսքը Ադրբեջանի անվտանգության մասին է, և բացահայտված փաստերի մեծ մասը կարող է պետական գաղտնիք համարվել: Իշխանության վերին օղակներում հարց է ծագել, թե ինչպես է պատահել, որ Ադրբեջանին պատկանող գաղտնի տեղեկությունները հայտնվել են Բաքվում ԱՄՆ դեսպանատան կամ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցների մոտ:
Իշխանությունների ստեղծած հատուկ խումբը պետք է զբաղվի հենց այդ տեղեկությունների արտահոսքի բացահայտմամբ: Ըստ տեղեկությունների, իշխանությունը խիստ լուրջ է վերաբերվելու այդ հարցին, քանի որ պարզորոշ երևում է, որ ամերիկացիներին տեղեկությունները հայտնել են ներսից: Բնական է, որ այդ գործում մեղավոր անձինք պատժվելու են Ադրբեջանի քրեական օրենսգրքի «հայրենիքի դավաճան» հոդվածով:
Առայժմ պաշտոնական Բաքուն այդ ուղղությամբ աշխատանքները գաղտնի է պահում, սակայն, կարճ ժամանակ հետո, ըստ ամենայնի, հասարակությունը կտեղեկացվի իշխանությունների այդ գործունեության արդյունքների մասին»,- գրում է ադրբեջանական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց