Հրանուշ Հակոբյանը Ռուսաստանում ապրող հայերին հանդարտության ու չեզոքության կոչ է անում
Ազգայնական հողի վրա մոսկովյան բախումներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որակեց ցավալի դեպքեր, ապա հույս հայտնեց, որ դրանք չպետք է ազդեն երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման վրա:
«Շատ ցավալի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է»,-ասաց նախարարը, ավելացնելով, որ ռուսական իշխանությունները կկարողանան իրավիճակի շտկման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Արդեն ելույթներով հանդես են եկել ՌԴ նախագահն ու վարչապետը, հիշեցնելով, որ Ռուսաստանը բազմազգ պետություն է ու որևէ մեկինը չէ:
«Գնալով, իրոք, մարում են ազգայնական դրսևորումները»,-ասաց նախարարը, ապա Ռուսաստանում ապրող հայերին չեզոքության ու հանդարտության կոչեր արեց: