Օհանյան. Մենք այսուհետ ևս անհանդուրժող կերպով ենք արձագանքելու ցանկացած օրինախախտման
Պաշտպանության նախարարությունում անցկացված իրավապահ մարմինների 2010 թվականի աշխատանքների ամփոփիչ խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած` զորամասի հրամանատարի և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպին:
«Ունենալով արցախյան պատերազմին մասնակցի մարտական ուղի` ես առանձնահատուկ հարգանք ունեմ պատերազմի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սակայն կարծում եմ, որ արցախյան պատերազմի մասնակից լինելը նաև շատ պարտավորեցնող է, և բնական է, որ մեր հասարակությունը ակնկալում է, որպեսզի պատերազմին մասնակից սպաները իրենց վարքով ու գործողություններով լինեն օրինակելի»,-ըստ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ասել է նախարարը:
Օհանյանն ընդգծել է, որ այսուհետ ևս անհանդուրժող կերպով են արձագանքելու ցանկացած օրինախախտման, որպեսզի մեր նահատակված ընկերների կյանքի գնով ձեռքբերված հաջողությունները լինեն շարունակական, իսկ այն ապահովող բանակը` կարգապահ: «Զինված ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար են և ենթակա են պարտադիր կատարման»,-ասել է նա:
Նախորդող նորություններ` Երիտասարդի մահվան պատճառ դարձած հրամանատարին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով
Իջևանի զորամասի հրամանատարի կողմից ծեծված երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ