«Թաբնաք.իռ». Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) անդամ Ադրբեջանի հակաիսլամական քաղաքականությունը
Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) անդամ Ադրբեջանի կառավարությունը Իսրայելի դրդմամբ վարում է հակաիսլամական քաղաքականություն` ուսումնական հաստատություններում արգելելով հեջաբ կրել, անհիմն, առանց լուրջ փաստերի քրեական գործեր հարուցելով ձերբակալում կուսակցական գործիչներին:
Այդ մասին գրված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությանը նվիրված վերլուծական հոդվածում:
Հոդվածում, մասնավորապես, նշված է.
• Սիոնիստական ռեժիմի հովանավորությամբ` Ադրբեջանում կրոնական արժեքների փոխարեն քարոզվում է «պանթյուրքականության» և «պանազարիականության» գաղափարները
• Աջակցություն է ցուցաբերվում ազգայնականությանը
• Իրանը ներկայացվում է որպես ընդհանուր սպառնալիք
• Ադրբեջանում սահմանակվում է իրանական պետական և ոչ պետական ընկերությունների գործունեությունը:
• Իսրայելը, ձեռք բերելով կապի ժամանակակից համակարգեր, Իրանի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով
Ադրբեջանի հարավային շրջաններում մեծածավալ հողային տարածքներ է գնել
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «արաննյուզ.իռ» կայքը հոդված էր հրապարակել, որտեղ նշված էր, որ Իսրայելի հակաիրանական գործունեությունը կառավարվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքից, իսկ իրանական «թաբնաք.իռ» կայքն էլ գրել էր, որ որ հրեաները Ադրբեջանի Հանրապետության տարածքում լայնածավալ հողատարածքներ են գնել, և հաշվի առնելով վերջիններիս թշնամական վերաբերմունքն իրանցիների հանդեպ, ապագայում հնարավոր է, որ ադրբեջանական տարածքներից տարատեսակ գյուղատնտեսական հիվանդություններ տարածեն դեպի իրանական տարածք: