Ի՞նչ հարցեր կլուծի Սահակաշվիլու այցը
«Երկիրը» Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլու Հայաստան կատարվող այցի կապակցությամբ հարցազրույց է վերցրել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանից, ով ասել է. «Այս այցի արդյունքում հայ-վրացական հարաբերություններում որևէ շրջադարձային փոփոխություն տեղի չի ունենա։ Քանի որ ռուս-վրացական պատերազմից հետո գոյություն ունեցող խնդիրները՝ կապված ջավախահայության և վիրահայության, հայոց լեզվի և եկեղեցիների հետ, մինչև հիմա չեն փոխվել, երկխոսության ներկա ձևաչափում այդ հարցերը դժվար թե լուծում ստանան»:
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն այդ կապակցությամբ թերթին ասել է. «Այս հանդիպումը ևս լուծում չի տալու ՀՀ-Վրաստան հարաբերություններում առկա գլոբալ հիմնահարցերին: Վրաստանի նախագահի այցն ավելի շատ կարգավորելու է մանր խնդիրները, օրինակ, վերջին շրջանում ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրման փոխադարձ ճանաչման հիմնահարցը և այլն»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ