«Դոմոդեդովո»-ում մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել մետաղական տարրերով պատրաստված ռումբ
«Դոմոդեդովո» օդանավակայանում այսօր պայթած 5 կգ-անոց տրոտիլի ուժգնություն ունեցող ռումբը պատրաստված է եղել մետաղական էլեմենտներով, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Ըստ նրա, ահաբեկիչը մոտեցել միջազգային չվերթների համար նախատեսված տերմինալի սպասասրահ, կանգնել բազմամարդ վայրում, այնուհետև պայթյուն է տեղի ունեցել: Հզոր պայթյունի հետևանքով 31 մարդ մահացել է, իսկ 130-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ռուսական աղբյուրների, պայթյունը որոտացել է «Դոմոդեդովո»-ի միջազգային տերմինալում, Մոսկվայի ժամանակով 16:40-ին (երևանյան ժամանակով 17:40-ին):
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, 16:00-ից մինչև 16:50-նն ընկած ժամանակահատվածում «Դոմոդեդովո»-ում իրականացվել է 8 միջազգային չվերթ` Օդեսայից, Ուգանդայից, Բրյուսելից, Հունաստանից, Բեռլինից, Կուբայից, Լոնդոնից և Ֆրանկֆուրտից:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, մոսկովյան մյուս` «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում անվտանգության ռեժիմը խստացվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները