Մանկապղծությո՞ւն. Կոմբինատի տնօրինությունը հերքում է, իսկ վարչապետը խոստանում է հետևել քննությանը
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրինությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է «Հետք»-ում նախօրեին հրապարակված տեղեկությունը, թե «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապիղծ է:
Տնօրինությունից հայտնում են, որ «հոդվածը ստահոդ հերյուրանք է և նպատակ ունի վարկաբեկել Սերոբ Տեր-Պողոսյանի բարի անունը և համբավը», ու հավելում, որ պատասխանատվության են ենթարկելու հերյուրանք տարածողներին:
«Հետք»-ը տեղեկացրել էր, որ Ախթալայում, Ալավերդիում և Երևանում համառ լուրեր են տարածվել, թե Սերոբ Տեր-Պողոսյանը զբաղվում է մանկապղծությամբ և ավելին, նույնիսկ մանկապղծության փաստը հաստատող տեսագրություն կա:
Իր անձնական բլոգում վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է հետևել, որ նշված հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի և թափանցիկ: «Վստահ եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ», -նշել է վարչապետը:
Նկատենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը վարչապետի նախկին խորհրդականն է եղել և ազատվել է պաշտոնից դեռևս դեկտեմբերի 31-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին