Պատմաբան. Պետք է այնպես անել, որ ադրբեջանական կողմը պատասխանողի դերում հանդես գա
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ, պատմաբան Բաբկեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հայկական քարոզչությունը բարձրունքի վրա չի գտնվում:
Պատմաբանը նշեց, որ որոշակի աշխատանք կատարվում է, որը, սակայն, բավարար չէ ցանկալի արդյունքի հասնելու համար: Միայն վերջերս, ըստ նրա, էնտուզիաստների մի խումբ ստեղծեց «Հայոց արևելից կողմերի» պատմությունը ֆիլմաշար, որը ոչ թե պարզապես պատասխան եղավ ադրբեջանական կեղծարարություններին, այլև` նախահարձակ քայլ: «Բայց այսպիսի ձեռնարկները, ինչ-որ տեղ էլ, պետական աջակցություն են պահանջում, քանի որ միայն հայրենասիրությամբ հնարավոր չէ շատ բան տեղից շարժել»,-ասաց Բ. Հարությունյանը:
Բանախոսը նշեց, որ այսօր պատմաբաններից, լրագրողներից մեծ, արդյունավետ աշխատանք է պահանջվում, որ միայն ադրբեջանցիների գրածներին չպատասխանեն ու միայն պատասխանողի դերում հանդես չգան, այլ այնպիս խնդիրներ դնեն ադրբեջանական քարոզչության առաջ, որ իրենք ստիպված լինեն պատասխանողի դերում հանդես գալ: Բ. Հարությունյանը նշեց, որ ադրբեջանական կողմը` պետական աջակցությամբ, կեղծ հոդվածներ, տեղեկատվություններ է հրատարակում անգլերենով ու ռուսերենով: Բացի այդ, նա նշեց, որ ադրբեջանական կողմը տարեկան շուրջ 15-20 աշխատություն է լուս ընծայում Մոսկվայում: «Ստացվում է, որ համաշխարհային հանրության մեջ կեղծ պատկերացում են ուզում ստեղծել Հայաստանի, հայերի ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»,-ասաց նա:
Պատմաբանը մեկ անգամ էլ հորդորեց երկրի ղեկավարներին որոշակի ձևով իր հովանավորության տակ վերցնել այս խնդիրը, քանի որ խնդրով զբաղվել ցանկացող գիտնականների խումը պետք է ունենա պետության աջակցությունը:
Բաբկեն Հարությունյանի «Պետական մակարդակի բարձրացված կեղծարարություն» հոդվածն ` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց