Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է շարժվել առաջ` հիմնվելով երեք սկզբունքի վրա
Մենք հավատարիմ ենք հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով խաղաղ կարգավորելու հանձնառությանը: Այսօր, Panorama.am-ի թղթակից փոխանցմամբ, Ռիգայում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը հայտնեց, որ լատվիացի գործընկերոջ հետ քննարկել է նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր և այդ համատեքստում վերստին վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման հայկական կողմի դիրքորոշումը:
Ի պատասխան լատվիացի լրագրողի հարցին, թե հայկական կողմն ինչ է անում իրավիճակի հետագա լարում թույլ չտալու համար, ՀՀ նախագահը նշեց.
«Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ պատրաստ է փոխզիջումների հիման վրա ԼՂ խնդրի խաղաղ լուծմանը: Դրանով զբաղվում է Մինսկի խումբը: Համանախագահ երկրները տևական ժամանակ է երկու կողմերի հետ փորձում են գտնել լավագույն լուծումներ»:
Տեղեկացնելով, որ միջնորդները դեռևս 2007 թվականից առաջարկել են լուծում` հիմնված երեք սկզբունքների վրա. ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի և դրա սպառնալիքի չկիրառում` նախագահ Սարգսյանն ասաց. «Հայաստանը պատրաստ է դրանցով առաջ շարժվելու ու կնքելու համընդհանուր համաձայնագիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց