Շարքից դուրս է եկել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ևս մեկ ռեակտորի սառեցման համակարգը
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ևս մեկ ռեակտորի սառեցման համակարգը շարքից դուրս է եկել, ինչի արդյունքում սառեցնող հեղուկի մակարդակը նվազում է:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով ճապոնական գործակալություններին:
Ավելի վաղ, ավերիչ երկրաշարժի հետևանքով Միյագի վարչական շրջանում պայթյուններ էին որոտացել նույն ԱԷԿ-ի առաջին ու երրորդ էներգոբլոկներում: Առաջինի դեպքում ռադիոակտիվ արտանետման վտանգ էր հայտարարվել մերձական շրջանններում, մինչդեռ երրորդի դեպքում, որտեղ այսօր առավոտյան ծածկի տակ պայթել է կուտակված ջրածինը, ռեակտորի վնասվածք չի արձանագրվել: Մասնագետների գնահատմամբ, պայթյունների արդյունքում ռադիոակտիվ արտանետման թուլյատրելի չափաբաժինը չի գերազանցվել:
Նունատիպ իրավիճակ է ստեղծվել «Ֆուկուսիմա-1» -ից ոչ հեռու տեղակայված Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ում, որտեղ չեն գործում երեք էներգաբլոկների սառեցման համակարգերը: Երկու ԱԷԿ-ների մերձակա շրջանում մի քանի անգամ ռադիոացիոն ֆոնի բարձրացում էր արձանագրվել: Ֆուկուսիմա վարչական շրջանում էվակուացվել է մոտ 180 հազար մարդ: