Ճապոնական «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում հրդեհի պատճառով ռադիոակտիվ արտանետում է արձանագրվել
Ճապոնական «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկում հրդեհի պատճառով, ռադիոակտիվ արտանետում է արձանագրվել: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հեռուստաուղերձում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը: Վարչապետը կոչ է արել ԱԷԿ-ի 20-ից 30 կմ շրջագծում բնակվող ազգաբնակչությանը չլքել տները, փակել դռներն ու պատուհանները:
Վարչապետը հավաստիացրել է, թե ջանքեր են գործադրվում թույլ չտալու արտահոսքի հետագա տարածումը:
Բացի այդ, Նաոտո Կանը կոչ է արել ազգաբնակչությանը պահպանել հանգստություն ու սառնասրտություն:
Հիշեցնենք, ավելի վաղ, ավերիչ երկրաշարժի հետևանքով Միյագի վարչական շրջանում պայթյուններ էին որոտացել նույն ԱԷԿ-ի առաջին ու երրորդ էներգոբլոկներում: Առաջինի դեպքում ռադիոակտիվ արտանետման վտանգ էր հայտարարվել մերձակա շրջանններում, մինչդեռ երրորդի դեպքում, որտեղ ծածկի տակ պայթել է կուտակված ջրածինը, ռեակտորի վնասվածք չէր արձանագրվել:
Հրդեհների ու էներգաբլոկների սառեցման համակարգերի խափանման հետևանքները չեզոքացնելու նպատակով, ճապոնական իշխանություններն արդեն օժանդակություն են խնդրել ՄԱԳԱՏէ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց