ԱՎԾ. Բոլոր ոլորտներ զարգանում են, բացի շինարարությունից
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութան հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա փետրվար ամսվա տնտեսական ակտիվության ինքեսքը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 101,4%: Ցուցանիշը նվազել է մոտ 6%-ով, քանի որ հունվարին 2010թ. նույն ամսվա համեմատ այն կազմել էր 106,6%։
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ նույնպես, բացի շինարարության ոլորտից աճ է արձանագրվել տնտեսության բոլոր մյուս ճյուղերում:
Մասնավորապես շինարարության ոլորտում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անկումը կազմել է 4,1%։
Աճ է գրանցվել արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում, համապատասխանաբար 2,6% և 0.1%-ով։ Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 69 մլրդ դրամ, 22,2%-ով ավելացել է Էլեկտրաէներգիայի արտադրությունը:
2010թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2011 թվականի փետրվարին 12,4%-ով աճել է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառություն՝ կազմելով 364,5 մլն դոլար:
Աճ է գրանցվել նաև արտահանման (32%-ով) և ներմուծման (7,4%-ով) ցուցանիշներում: Արտահանումը կազմել է 90 մլն դոլար, ներմուծումը՝ 274,5 մլն։
12,4%-ով աճել են նաև սպառողական ապրանքների գները: Սա այն դեպքում, երբ փետրվար ամսվա տվյալներով պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 4%-ով՝ կազմելով 89,2 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 3,7%-ով՝ կազմելով 131,5 հազար դրամ։