Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Քոքսին` Մեծ եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերի համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի և Համայնքների պալատների մի խումբ անդամների՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի ներքին կյանքին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում Արցախի դիրքորոշման ճշմարտացի ներկայացման, մեր երկիրը ճանաչելի դարձնելու, Մեծ եղեռնի ճանաչմանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:
Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով բոլոր տեսանկյուններից կարևոր ու պահանջված:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները