www.genocide-museum.am. Աշխարհի ցանկացած կետից կարելի է ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Երկվանից գործում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վիրտուալ եռաչափ ինտերնետ տարբերակը: Ինչպես նշեց «Memcosoft» մայր կազմակերպության նախագահ Կարեն Մելիքյանը, www.genocide-museum.am կամ www.memcosoft.com/genocidemuseum կայքերի միջոցով ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետից կարող է մտնել կայքէջ, վիրտուլ եռաչափ տարածքում շրջայց կատարել հուշահամալիրում և թանգարանում, ծանոթանալ թանգարանի հավաքածուի և ընդհանրապես Ցեղասպանության խնդրի հետ: Այցելուները
նույնիսկ կարող են ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ի դեպ ավելի քան 24 ժամվա ընթացքում այցելուների թիվ կազմել է 580. նրանք ինտերնետի միջոցով ծաղիկներ են դրել հուշարձանին և իրենց հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Ըստ Կ.Մելիքյանի, իրենց նպատակն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով վիրտուալ կերպով աշխարհին ներկայացնել թե թանգարանը, թե հուշահամալիրը.«Այսինքն` Ցեղասպանության ճանաչումը կարողանանք ավելի պատկերավոր կերպով ներկայացնել աշխարհին»:
Կ.Մելիքյանը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության հետ երկու տարի բանակցել են, որպեսզի կայքում կարողնան տեղադրել թանգարանի եռաչափ ներկայացումը:
«Սա ունիկալ նախագիծ է. որի նմանը չկա աշխարհում: Այն մշակվել է Ցեղասպանության թանգարանի հետ համատեղ` ի դեմս Հայկ Դեմոյանի և «Memco Inc» ընկերության հայաստանյան ներկայացուցչության»,- ասաց Կ.Մելիքյանը` հավելելով, որ սա «Memco Inc»-ի նվիրատվությունն է հայ ժողովրդին, թանգարան-ինստիտուին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության խնդրով զբաղվողներին: