Բնակարանային բարելավման աջակցություն կստանա զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ութ ընտանիք
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու հանձնաժողովի հերթական նիստը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկվել է ութ դիմում-հայտ` մայրաքաղաքի վեց վարչական շրջաններից:
Ներկայացված բոլոր դիմում-հայտերը քվեարկությամբ միաձայն հաստատվել են հանձնաժողովի կողմից:
Համաձայն սահմանված ընթացակարգի, հանձնաժողովի ընդունած որոշումները կուղարկվեն ՀՀ Պաշտպանության նախարարություն` հետագա ընթացք տալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները