Հայկական նամականիշը` աշխարհի լավագույն տասնյակի մեջ
Այս տարի Վիեննայում ընտրվել են 2009-ին թողարկված աշխարհի ամենագեղեցիկ նամականիշերը: Ընտրությունը կատարել է Ավստրիայի նամականիշերի ցուցահանդեսի (WIPA) կազմակերպչական հանձնաժողովը, որի կազմում են եղել Փոստի խորհրդի նախագահը, տեղական նամականիշերի դիզայներներ, փոստի ներկայացուցիչներ, տպագրիչներ և մամուլի ներկայացուցիչներ:
2009-ին աշխարհի լավագույն տասը նամականիշերից մեկը ճանաչվել է Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Հայաստանի կողմից թողարկված գեղաթերթիկը:
Գեղաթերթիկը պատկերում էր Թորոս Ռոսլինի «Քրիստոսի ծնունդը» մանրանկարը: Գեղաթերթիկի հեղինակն է Ստեփան Ազարյանը:
Հայաստանից բացի, մրցույթում հաղթող են ճանաչվել Ֆինլանդիան, Լիխտենշտեյնը, Չեխիան, Խորվաթիան, Բուլղարիան, Շվեդիան, Սլովակիան, Մակաոն եւ Ավստրալիան: Այդ մասին տեղեկացնում են «Հայփոստ»-ի մամուլի ևհասարակայնության հետ կապերի բաժնից:
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է