Իրավունք 11:25 28/06/2011

ԵԽ Նախարարների կոմիտեն «Ա1+»-ի գործը փակելու մասին որոշումը կայացրել է առանց իրավական հանգամանքների առկայության. ՀԿ-ներ

Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր հայտարարություն են տարածել «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով վճռի կատարման վարույթն ավարտված համարելու մասին ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման առնչությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Հունիսի 10-ին հրապարակվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով 2008 թվականի հունիսի 17-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման մասին CM/ResDH(2011)39 բանաձևը։ Սույն որոշումն ընդունվել է 2011 թվականի հունիսի 8-ին, ԵԽ Նախարարների մշտական հանձնաժողովի հանդիպման ժամանակ։ Իր որոշման մեջ ԵԽ Նախարարների կոմիտեն հայտարարեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով վճռի կատարման վարույթն ավարտված համարելու մասին։ Մեր կազմակերպությունները մանրակրկիտ ուսումնասիրել են որոշումը և դրա հետ կապված հանգամանքները. թերևս դա է պատճառը, որ այս հայտարարությունն ընդունվեց և տարածվեց որոշ ուշացումով։

Մենք համոզված ենք, որ Նախարարների կոմիտեն որոշում կայացրեց հեռուստաընկերության գործը փակելու վերաբերյալ՝ առանց դրա համար բավարար թե´ իրավական և թե´ այլ հանգամանքների առկայության:

Հայտարարությանը կից ներկայացվող հավելվածում բերված փաստերն ու հանգամանքները վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ միջոցներ չձեռնարկեցին «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի տեղեկատվության և գաղափարների ազատ տարածման խախտված իրավունքը վերականգնելու ուղղությամբ։ Ավելին, այդ փաստերի ու հանգամանքների համադրումը թույլ են տալիս խոսել «Ա1+»-ի եթեր վերադարձման համար շարունակական խոչընդոտներ ստեղծելու մասին։

ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման մեջ մի կողմից նշվում է, որ պատասխանող երկիրը բացի նյութական փոխհատուցումից, պետք է հարկ եղած միջոցները ձեռնարկի իրավունքի խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները վերացնելու համար, որքանով որ հնարավոր է՝ ապահովելով իրավունքի լիակատար վերականգնումը (restitutio in integrum)։ Բայց, մյուս կողմից, որոշման մեջ արհամարհվում է այն իրողությունը, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքները որևէ կերպ չեն վերականգնվել։

Մենք ցավով ենք փաստում, որ ԵԽ Նախարարների կոմիտեի ընդունած այսօրինակ որոշումները միայն արձակում են իշխանությունների ձեռքերը, արդարացնում խոսքի ազատության դեմ կատարած նրանց ոտնձգությունները և նվազեցնևմ են երկրում ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպությունների գործադրած ջանքերի արդյունավետությունը։

Մենք տվյալ որոշումը դիտարկում ենք որպես ակնհայտորեն հակասող այն նպատակներին, հանուն որոնց ստեղծված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթով օժտված կառույցները: Մենք կոչ ենք անում ԵԽ Նախարարների կոմիտեին` իր իրավասության ներքո գտնվող ընթացակարգերն կիրառել Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչված առաջնայնություններին և արժեքներին համահունչ:

- 2008թ. սեպտեմբերից ի վեր «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները Նախարարների կոմիտեին գրավոր հաղորդագրություններով պարբերաբար տեղեկացրել են, որ ազգային դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացքի մեջ են մի շարք դիմումներ, որոնց շրջանակներում «Ա1+»-ի հիմնադիրը վիճարկում է Եվրոպական դատարանի 2008թ. հունիսի 17-ի վճռի կատարման խոչընդոտները՝ հարուցված ազգային մարմինների կողմից կամ օրենքների անկատարությամբ: Նախարարների կոմիտեն այդ հաղորդագրություններն ի գիտություն է ընդունել իր Կանոնակարգի 9-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով և իր միջանկյալ որոշումներում դրանց վերաբերյալ կատարել համապատասխան անդրադարձներ:

- 2011թ. հունիսի 19-ի դրությամբ Նախարարների կոմիտեի ինտերնետային կայքի համապատասխան էջում, որը վերաբերում է «Մելտեքս» ընկերության գործով վճռի կատաման վարույթի ընթացքին , կարդում ենք, մասնավորապես, հետևյալ տեղեկատվությունը.

«20/05/2009թ. դիմող ընկերությունն ուղարկել է հաղորդագրություն (Նախարարների կոմիտեի փաստաթուղթ թիվ DD(2009)307E), որը տարածվել է 1059-րդ նիստում) (…) որում ընկերությունը տեղեկացրել է Նախարարների կոմիտեին, որ գործի վերաբացման երկու դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն երկու դիմումներն էլ մերժվել են: (…) Դիմող ընկերությունը հայտնում է, որ Եվրոպական դատարանի վճռի ընդունումից ի վեր իշխանությունները որևէ անհատական բնույթի միջոց չեն կիրառել»:

«Ընկերության փաստաբանը տեղեկացրել է Նախարարների կոմիտեին (Նախարարների կոմիտեի 15/02/2010թ. թիվ DD(2010)72 փաստաթուղթ, գաղտնազերծվել է 24/03/2010թ.-ին և տարածվել 1078-րդ նիստում), որ սահմանադրական գանգատ է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որով պնդում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28 հոդվածը, որի հիման վրա Վճռաբեկ դատարան ներկայացված դիմումները մերժվել են, հակասահմանադրական է, և որ վարույթը Սահմանադրական դատարանում դեռ ընթացքի մեջ է»:

«Դիմող ընկերությունը հայտնել է Նախարարների կոմիտեին, որ 2009թ. հոկտեմբերին նոր գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

«Կառավարությունը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանն արդեն հակասահմանադրական է հայտարարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28 հոդվածը…և որ դիմող ընկերությունը իրավունք է ստացել կրկին դիմում ներկայացնել գործի վերաբացման համար՝ «նոր երևան եկած հանգամանքի» հիմքով»:

- Եթե ընթացքի մեջ գտնվող վարույթը ՀՀ Սահմանադրական դատարանում կամ Եվրոպական դատարանի դիմումը կարևորություն չէին ներկայացնում Նախարարների կոմիտեի համար, ապա ինչու է Կոմիտեն հետևողականորեն վկայակոչել այս վարույթների ընթացքը իր բոլոր որոշումների մեջ՝ 2008 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ սկսեց «Ա1+» հեռուստաընկերության գործով վճռի կատարման իր վարույթը: Տեղեկացնենք նաև, որ ի տարբերություն կառավարության հայտարարությանը այն մասին, որ «Մելտեքս» ՍՊԸ-ը Սահմանադրական դատարանի որոշումից հետո «նոր երևան եկած հանգամանքի» հիմքով վերստին հնարավորություն է ստացել գործի վերաբացման հայցով դիմել Վճռաբեկ դատարան, և օգտվել է այդ իրավունքից, սակայն կրկին մերժում է ստացել և Նախարարաների կոմիտեին այդ մասին կրկին տեղեկատվություն է ուղարկել իր 10/02/2011թ. հաղորդագրությամբ:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, կարելի է արձանագրել, որ Նախարարների կոմիտեի որոշումը հետուստաընկերության գործով վճռի կատարման վարույթը ավարտված համարելը անընդունելի է նույնիսկ ֆորմալ տեսակետից.
 
1. Ներպետական ատյաններում հեռուստաընկերության՝ Եվրոպական դատարանի վճռի կատարման վարույթը դեռ չի ավարտվել: Սահմանադրական դատարանում դեռ քննության առարկա է ներպետական օրենքների այն նորմերի սահմանադրականության հարցը, որոնք խոչընդոտ են հանդիսացել հեռուստաընկերության գործով 2004թ. վիճահարույց դատական ակտերի վերանայման համար:

2. Եվրոպական դատարանում ընթացքի մեջ է հեռուստաընկերության թիվ 45119/09 գանգատը, որը ներկայացվել է 2009 թվականի հոկտեմբերին, և որում ընկերությունը վիճարկում է վճռի կատարման ընթացքում տեղի ունեցած մի շարք իրավախախտումներ, որոնք հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի կրկնակի խախտման:

3. Հեռարձակման լիցենզավորման նոր մրցույթի անցկացումը և ընկերությանը մրցույթին մասնակցելու այսպես կոչված «հնարավորություն տալը» չի կարող դիտվել որպես ՀՀ Կառավարության կողմից ընկերության խախտված իրավունքը վերականգնելու ուղղությամբ կիրառված միջոց, քանի որ մրցույթին մասնակցելու հնարավորություն ընկերությունը ստացել է ոչ թե Կառավարության ինչ-ինչ հատուկ ջանքերի շնորհիվ, այլ դեռևս 2000թ. հոկտեմբերին ընդունված՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով: Նույնիսկ եթե «Մելտեքս» ՍՊԸ-ը դիմած չլիներ ՄԻԵԴ և ստացած չլիներ 17/06/2008 հայտնի վճիռը, միևնույն է, ընկերությունը հնարավորություն կունենար մասնակցելու 2010թ. վերոհիշյալ մրցույթներին: Չէ՞ որ 2010թ. մրցույթների մասնակից ոչ բոլոր ընկերություններն են դիմել ՄԻԵԴ և իրենց գործով բարենպաստ դատական որոշում ստացել:

Նախարարների կոմիտեի «Վճիռների և բարեկամական կարգավորման պայմանների կատարման վերահսկման կանոնների» 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Նախարարների կոմիտեն քննարկում է արդարացի փոխհատուցման վճարման կամ ձեռնարկված անհատական միջոցների վերաբերյալ տուժող կողմի ներկայացրած ցանկացած հաղորդում»: Հետևելով այս դրույթով սահմանված հնարավորությանը՝ «Մելտեքս» ընկերությունը Նախարարների կոմիտեին ընդհանուր առմամբ ուղարկել է չորս հաղորդում (Նախարարների կոմիտեի թիվ DH-DD(2010)369E, թիվ DD(2010)72 և թիվ DD(2009)307E փաստաթղթեր ): Նույն կանոնակարգի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Նախարարների կոմիտեն իրավունք ունի քննարկել մարդու իրավունքների աջակցությամբ և պաշտպանությամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև ներպետական հաստատությունների կողմից վճիռների կատարման առնչությամբ ներկայացված ցանկացած հաղորդում՝ համաձայն Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի»: Հետևելով այս դրույթին, «Երևանի մամուլի ակումբ» և «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հեղինակավոր հասարակական կազմակերպություններն իրենց կողմից երկու հաղորդագրություններ են ուղարկել (Նախարարների կոմիտեի թիվ DH-DD(2010)375E փաստաթուղթ):

Նշված հաղորդագրություններում «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել վերևում շարադրված, ինչպես նաև ավելի լայն խնդիրների առնչությամբ, որոնք վերաբերում են Եվրոպական դատարանի վճռի կատարման ուղղությամբ իշխանությունների անգործությանը և 2010թ. հեռահաղորդակցության մրցույթների և համապատասխան կարգավորող իրավական նորմերի և դրանց հիմքով կայացված որոշումների և գործողությունների անիրավաչափությանը: Այդուհանդերձ, Նախարարների կոմիտեի փաստաթղթերից, ինչպես նաև Կոմիտեի վերջին որոշումից ակնհայտորեն պարզ է դառնում, որ Նախարարների կոմիտեն բացարձակապես որևէ ուշադրություն չի դարձրել նշված հաղորդագրություններին: Այդ դեպքում հարց է ծագում, թե արդյո՞ք Կոմիտեի կանոնակարգի 9-րդ հոդվածի 1-ին կետը հետապնդում է որևէ գործնական նպատակ:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզավորման մրցույթները հետաձգվեցին երկու տարով՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից անմիջապես հետո, 2008 թվականի սեպտեմբերին ընդունված՝ ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում ընդունված փոփոխության։ Մրցույթների հետաձգման նախապայման դարձավ հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի և հեռարձակողների լիցենզավորումը կարգավորող համապատասխան իրավական նորմերի բացակայությունը։ Սակայն 2010 թվականի հունիսի 17-ին («Մելտեքս» ՍՊԸ-ի գործով ՄԻԵԴ որոշման ընդունման օրը) ՀՀ Նախագահի ստորագրած՝ հեռարձակման օրենսդրությանը վերաբերող փոփոխությունները, որոնք հիմք դարձան նոր մրցույթների անցկացման համար, չէին պարունակում որևէ դրույթ, որը թվայնացման վերաբերյալ այնպիսի լրացուցիչ գիտելիք կամ պատկերացում տար, որոնց մասին տեղյակ չէր օրենսդիրը 2008 թվականին, երբ սառեցնում էր լիցենզավորման մրցույթների անցկացումը։ Այս փաստը միանշանակ ընդունվում է ոլորտի բոլոր փորձագետների կողմից։ Փաստորեն, նույնիսկ հեռարձակման հերթական մրցույթներին ընդհանուր հիմքերով մասնակցելու «Ա1+»-ի հնարավորությունը հետաձգվեց երկու տարով։

2010 թվականին անցկացված հեռարձակման լիցենզավորման 25 մրցույթներից միայն չորսում կար իրական մրցակցություն երկու հայտատուների միջև, մինչդեռ մնացած մրցույթներում ներկայացված էին միայն մեկական հայտեր։ «Ա1+»-ը հայտնվեց այն դիմումատուների շարքում, որոնք ունեին մրցակից։ Արդյունքում՝ նրան լիցենզիա չտրամադրվեց։ 2008 թվականի հունիսի 17-ի ՄԻԵԴ որոշումը ենթադրում էր, որ յուրաքանչյուր մրցույթի համար ՀՌԱՀ-ը պարտավոր էր ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ հիմնավորել թե՛ պարտվողների և թե՛ հաղթողների մասին կայացրած որոշումները։ Սակայն «Ա1+» հեռուստաընկերությանը տրամադրված հիմնավորումը ոչ մի կերպ չի կարող պատշաճ համարվել, քանզի դրանում ակնհայտ է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) գնահատականների միջև հակասությունը։ Մինչդեռ, հեռարձակման մրցույթների ուսումնասիրմանը նվիրված մի շարք հրապարակումներ , վկայում են այն մասին, որ «Ա1+» հեռուստաընկերության դիմումի փաթեթի նկատմամբ ՀՌԱՀ-ը ցուցադրել է ընտրողական կոշտ և քննադատական մոտեցում։

Որպես «Ա1+»-ի գործը փակելու հիմքերից՝ ԵԽ Նախարարների կոմիտեն նշում է ՀՀ հեռարձակման օրենսդրության ոլորտի փոփոխության գործընթացը։ Այնուամենայնիվ, ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 2010 թվականի վերոնշյալ փոփոխությունները ենթարկվեցին միջազգային կազմակերպությունների, տեղական և միջազգային փորձագետների սուր քննադատությանը։ Ի հեճուկս հեռարձակողների հնարավորությունների՝ թվայնացմամբ պայմանավորված ընդլայնման բնական սպասումներին, դրանք նախատեսում էին Հայաստանում հեռուստաընկերությունների թվի զգալի կրճատում։ Եվ չնայած հնչած բազմաթիվ պահանջներին, այդ թվում Եվրոպայի խորհրդի փորձագետների հանձնարարականներին, ՀՀ իշխանություններն այդպես էլ չհրապարակեցին հաճախականությունների աուդիտի արդյունքները, որոնք հնարավորություն կտային կարծիք կազմել մրցույթներին ներկայացվող հաճախականությունների կրճատման հիմնավորվածության մասին։ Համապատասխանաբար, վերոնշյալ փոփոխությունները միայն սահմանափակեցին «Ա1+» հեռուստաընկերության՝ լիցենզիա ստանալու հնարավորությունները։ Հետագայում հեռարձակման օրենքի փոփոխման ուղղությամբ նախաձեռնության արդյունքները պարզ չեն, սակայն, ամեն դեպքում, դրանք ուշացած կլինեն, քանի որ մրցույթներն անցկացվել են ըստ գործող օրենսդրության:

Վերոնշյալ հայտարարության լույսի ներքո Նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումը ոչ մի կերպ չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք բանաձևերի, այդ թվում՝ 1620 (2008), 1643 (2009) 1677 (2009)1 բանաձևերին, որոնցում Եվրոպայի խորհուրդը ՀՀ իշխանություններին բազմիցս կոչ է արել ապահովել լիցենզավորման բաց, արդար և թափանցիկ մրցույթների անցկացում։

Որոշման մեջ ոչ մի կերպ հաշվի չի առնված Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի՝ 2011 թվականի մայիսի 9-ին հրապարակած զեկույցը։ Վերջինս անդրադառնալով թիվ 11 մրցույթի վերաբերյալ (որում մասնակցում էին «Ա1+» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունները) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից տրված հիմնավորմանը նշել է. «Լիցենզիաների հայտերը գնահատելու համար օգտագործված մեթոդաբանությունը խնդրահարույց է եղել, և դա իր ազդեցությունն է ունեցել մրցույթների վստահելիության վրա։»

Նախարարների կոմիտեի որոշումը չի կարող հասարակության դրական գնահատականին արժանանալ, քանզի արմատապես հակասում է թիվ 11 մրցույթի վերաբերյալ մի շարք հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներին: Այսպես, «Հյուման ռայթս ուոչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այս մրցույթը գնահատեց որպես «Հայաստանում տեղեկատվության և արտահայտման ազատության ոլորտում հերթական հետընթաց»։ Իսկ «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ա1+» հեռուստաընկերության լիզենզիա ստանալու օրինական դիմումի 13-րդ մերժումը գնահատեց որպես աշխարհում ազատ մամուլի պաշտպանների երեսին հասցված ապտակ»։

Հայտարարության տակ ստորագրել են Երևանի մամուլի ակումբը, Ինտերնյուս մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Ասպարեզ» լրագրողների ակումբը. Մամուլի բազմազանության ինստիտուտ – Հայաստան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, Վանաձորի մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Հայաստանի հելսինկյան կոմիտեն, «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, «Կրթության ասպարեզ» ՀԿ-ն, «Մենք պլյուս» ՀԿ-ն, «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}