Ռուս-ճապոնական լարված հարաբերություններն ու Կուրիլների նավթա- գազային հանքերը
ՌԴ-ը առաջարկել է Ճապոնիային համատեղ յուրացնել նավթային և գազային հանքերը, որոնք գտնվում են Կուրիլյան կղզիների շրջանում: Այդ մասին ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում ասել է Հեռավոր Արևելյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Իշաևը: Այդ մասին հաղորդում է lenta.ru կայքը:
Իշաևի խոսքերով, եթե ճապոնական ընկերությունների հետ համատեղ ծրագրերը չստացվեն, ՌԴ-ի հետ համագործակցության մեջ շահագրգռված են ԱՄՆ-ի, Չինաստանի, Բրունեյի և Սինգապուրի ընկերությունները:
Նշենք, որ ճապոնական ընկերությունները ՌԴ-ի հետ համատեղ արդեն մասնակցում են մեկ ծրագրի իրականացման Հեռավոր Արևելքում, Mitsui և Mitsubishi ընկերությունները` «Գազպրոմի» և անգլո-հոլանդական Royal Dutch Shell ընկերության հետ համատեղ մասնակցում են «Սախալին-2» ծրագրին, որի ընթացքում իրականացվում է Լունսկոե և Պիլտուն-Աստոխսկոե հանքավայրերի յուրացումանը Օխոտի ծովում, բացի այդ, հաղորդվում է, որ 2011 թ.-ի մայիսի վերջից, ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերությունը նպատակ ունի Ճապոնիայի հետ համատեղ նավթի և գազի արդյունահանման ձեռնարկություններ հիմնել Արևելյան Սիբիրում և Հեռավոր Արևելքում:
Հիշեցնենք, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Ճապոնիան ՌԴ-ի հետ վիճարկում է Կուրիլյան 4 կղզիների` Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և Հաբոմայի պատկանելության հարցը: Ճապոնիան այդ տարածքները համարում է իր հյուսիսային տարածքները և համաձայն չէ, որ դրանք պատկանեն ՌԴ-ին:
Երկու պետությունների միջև լարվածությունը աճեց 2010 թ.-ի նոյեմբերին, այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը այցելեց Կունաշիր կղզի, իսկ նույն տարվա դեկտեմբերին Ճապոնիան մերժեց Մեդվեդևի առաջարկությունը Հարավային Կուրիլներում ստեղծել միացյալ տնտեսական գոտի:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը