ՀՀԿ-ական պատգամավոր. Հայաստանն այսօր ժողովրդագրության առումով խնդիր ունի
Այսօր Հայաստանում կրճատվել է գործազուրկների թիվը, և, ընդհանրապես, Հայաստանում տնտեսության զարգացման միտում է նկատվում, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտում: Ասուլիսում այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրա ներկայացրած թվային տվյալների համաձայն, աճ է գրանցվել արտահանման ոլորտում, ավելացել են բանկային ավանդներն ու ներդրումները, Հայաստան մտնող փողերը: Ինչ վերաբերում է այն փաստին, որ արտագաղթն այս տարի ավելացել է, պատգամավորը նշեց, որ իրական պատկեր կարելի է ստանալ դեկտեմբերին, քանի որ արտագնա աշխատողներն այդ ժամանակ վերադառնում են Հայաստան:
Ասուլիսին ներկա ՀԱԿ անդամ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը չհամաձայնվեց նրա ներկայացրած տվյալների հետ, նշեց, որ Հայաստանում այսօր ամենամեծ խնդիրը զբաղվածության պրոբլեմն է: «Այս խնդրին պետք է լուրջ վերաբերել»,-ասաց նա` նշելով, որ Հայաստանում 400 հազար մարդ գործազուրկ է:
ՀՀԿ-ական պատգամավորը համաձայնեց Բ. Ասատրյանի հետ, որ Հայաստանն այսօր ժողովրդագրության առումով պրոբլեմ ունի ու պետք է այս խնդրին մեծ ուշադրություն դարձնել: Ըստ Հ. Հակոբյանի, այսօր ծնելիությունը նվազել է. մեկ մայրը գոնե 2 երեխա պետք է ունենա: «Մեզ մոտ բացարձակ վերարտադրություն չունենք, ընդլայնված վերարտադրություն է` այսինքն ծնվածների թիվն ավելի շատ է, քան մահացածների, բայց սրանով մեր հասարակությունը չի կարող իր խնդիրը լուծել, և վաղվա սերունդը ունենալու է պրոբլեմ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց