ՀՀ արդարադատության նախարարությունը «Ոսկե Բանալիի» տիրացավ... իսկ «Ժանգոտ կողպեքը՞»
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքերով այս տարի «Ոսկե բանալի» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ արդարադատության նախարարության www.moյ.am կայքը: Ինչպես նշեց ԻԱԿ-ի տնօրեն Շուշան Դոյդոյանը, անվանակարգի քննակումներն իրականացվել են նաև Facebook.com սոցիալական կայքում:
«Առաջարկված տասնյակ կայքերի ցանկում, ձայների առավելագույն քանակը ստացել է ՀՀ Արդարադատության նախարարության www.moյ.am կայքը, այսպիսով` տարվա լավագույն պաշոտնական ինտերնետային կայք էջ է ճանաչվում ՀՀ Արդարադատության նախարարության կայքը»,
«Նման մրցանակների արժանանալու համար պետք է երեք սկզբունք հաշվի առնել»,- նկատեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու հավելեց. «Որդեգրել մի աշխատաոճ, որ դու ոչինչ չես անում քո աշխատանքի վայրում, որ չես ցանկանա ուրիշներն իմանան, երկրորդ` բոլորն իմանան, որ դա քեզ համար լավ է, և երրրոդ` ունենալ մի մամլո քարտուղար, որը շատ լավ գիտի ինֆորմացիայի գինը»:
Այս տարի սահմանվել էր նաև երկու բացասական անվականակարգ «Ամենափակ գերատեսչություն» և «Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-գերատեսչություն»-ը: «Ամենափակ գերատեսչություն» անվականարգում ժյուրին արդեն ընտրել էր մրցանակրին, սակայն, ինչպես Շ. Դոյդոյանը նշեց` ընտրության հաջորդ օրն իսկ ԻԱԿ-ը ստանում է լիարժեք պատասխաններ բոլոր անպատասխան մնացած հարցումների մասին:
«Քանի որ տեղեկատվությունը, թեև ուշացած, բայց լիրաժեք ստացվել էր, հանուն արդարության ինոֆրամացիայի ազատության կենտրոնը որոշեց չպախարակել նրանց անունները: Ուստի «ամենափակ կառույց» անվանակարգում այս տարի «Ժանգոտ կողպեք» մրցանակ չենք շնորհում»,- ասաց Շ.Դոյդոյանը:
«Զավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ գերատեսչությունները» երկուսն են` Կառավարությանն առընթեր ՊԵԿ, այն պաշտոնական պատասխանի համար, որ ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել է ՊԵԿ-ի իրավաբանական վարչության պետը.
«Մեր տեղեկատվություն ստանալու հարցմանն ի պատասխան, որը օրենքով չարգելված տեղեկատվություն էր, իրավաբանական վարչության պետը պատասխանում է, որ քանի որ տեղեկավտության ազատության մասին օրենքով սահմանված և կառավարության վրա դրված այն պարտավորությունները, որ պետք է ընդունվեին կառավարության որոշումները, և դրանք դեռևս ընդունված չեն, մենք չենք կարող ձեզ տեղեկատվություն տրամադրել, քանի որ դրանք չկան»:
«Զավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մյուս գերատեսչությունը» Համալսարանականներ համատիրությունն է, որի նախագահը նախընտրել է առավել կարևոր գործերով զբաղվել, քան պատասխանել ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին: