Ալլահշուքյուր Փաշազադեն հրապարակավ գոհունակություն է հայտնել Հայաստանում իրեն ցուցաբերված ընդունելությունից
«Ես մեծ կասկածանքներով եմ մեկնել Հայաստան: Մտածում էի, որ ամեն քայլափոխի կարող է իմ դեմ սադրանք կազմակերպվել: Բայց ամենուրեք բարեհամբույր վերաբերմունքի արժանացա: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդից մինչև նախագահ Սերժ Սարգսյան ինձ հարգանքով վերաբերվեցին: Նախագահն ինձ ուղեկցեց մինչև ավտոմեքենա: Օդանավակայանում ինձ դիմավորեց Գարեգին երկրորդը, գորգեր էին փռվել:
Ես դա Բաքվում չկարողացա անել Հայոց կաթողիկոսի համար, որովհետև կոնֆերանսն արդեն սկսվել էր: Ես կարծում եմ, որ եթե ավելի շատ երկխոսենք և բանակցենք, ղարաբաղյան խնդիրը կարող ենք լուծել խաղաղ ճանապարհով: Ես նույնպես, որպես Ադրբեջանի շեյխ, երբեք չեմ ցանկանում, որ խնդիրը լուծվի պատերազմի ճանապարհով: Դա թույլ չի տալիս Աստված»:
Այսպես է մենկաբանել Հայաստան կատարած իր այցը` Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն` ադրբեջանական ANS TV հեռուստատեսության «Ընդգրկուն շրջանակ» ծրագրում: Այս մասին գրում է simsar.az լրատվական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց