Մասուդ Բարզանիի PR քայլն է՞ր, թե՞ Իրաքյան Քրդստանը կհռչակի իր անկախությունը

Միջազգային լրահոսում օրերս տարածված տեղեկատվությունը, որ Իրաքի քրդերը մոտ ապագայում մտադիր են հայտարարել իրենց անկախության մասին, համապատասխան ուշադրության չարժանացավ հայկական մամուլի կողմից այն դեպքում, երբ այդ քայլի իրականացումը կարող է էապես փոխել ուժերի դասավորությունը և քաղաքական իրավիճակը:

Արդյոք Իրաքի Քրդստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին կգնա այս քայլին մարտի 21-ին, թե սա միայն PR քայլ է, որի նպատակն է գործընթացի նկատմամբ ստուգել միջազգային հանրության և հարևան երկրների արձագանքը:

Կարծքիներն այստեղ տարբեր են, սակայն պարզ է, որ քրդերը կարող են էականորեն փոխել ամբողջ Մեծ Մերձավոր Արևելքի զարգացման տրամաբանությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը` այնտեղ ձևավորելով ուժային նոր հարաբերակցություն: Իհարկե, այստեղ մի շարք հարցեր են առաջանում. ինչու է Բարզանին հենց հիմա սկսում խոսել դրա մասին և թերևս ամենակարևորը, ինչպես դա կազդի տարածաշրջանում առկա անվտանագային միջավայրի և քաղաքական հավասարակշության պահպանման վրա:

Իրաքի կազմում ձևավորված Քրդստանի ինքավարությունը, վաղուց արդեն դե-ֆակտո անկախացած պետություն է` անհրաժեշտ բոլոր կառույցներով` իշխանական համակարգով, սեփական բանակով, ոստիկանությունով և այլն: Քրդստանի իշխանությունները 2005թ.-ին նույնիսկ անցկացրել են անկախության հարաքվե, որին ինքնավարության բնակչության 98,8% դրական պատասխան էր տվել: Ի դեպ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը հռչակված Էրբիլում գտնվող Բարզանիի կառավարությունն այս քայլերն իրականացրել է առանց Բաղդադի կարծիքը հաշվի առնելու:

Քրդական ռազմական և ոստիկանական կառուցների ձևավորման հարցում վերջինիս օգնում է ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Իսրայելը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Անկարայում: Սակայն, անկախ այս ամենից, մինչ վերջերս անկախության հռչակման մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չկար, քանի որ Մասուդ Բարզանին լավ է հասկանում, որ այս գործընթացին ոչ միայն դեմ է Թուրքիան, որի հետ նա ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել, այլև ԱՄՆ-ը, որից նա տնտեսական և քաղաքական մեծ կախվածություն ունի: Հասկանալի է նաև, որ անկախություն ձեռք բերելու փորձերը առաջացնում են Իրանի և արաբական երկրների դժգոհությունը, որոնք խուսափում են իրենց տարածքներում գործող քրդական շարժումներից:
Հիշեցնենք, որ Իրաքում ապրող քրդերի թիվը, ըստ տարբեր տվյալների, 5 մլն է, այն դեպքում երբ հարևան Իրանում 8 մլն, իսկ Թուրքիայում 15-20 մլն է, ևս 2 մլն` Սիրիայում: Հասկանալի է, որ մարդկային մեծ ռեսուրս ունեցող քրդական գործոնը ի զորու է «պայթեցնելու» ողջ տարածաշրջանը, և այստեղ «դետոնատորի» դեր կարող է խաղալ Իրաքյան Քրդստանը, եթե վերջինս իսկապես հայտարարի իր անկախության մասին: Քրդերի ժողովրդագրական աճը` տարեկան 3,1%, կրկնակի, իսկ շատ դեպքերում նաև եռակի գերազանցում է տարածաշրջանի մյուս ազգերի` թուրքերի, պարսիկների և արաբների աճի տեմպերին: Բնակչության թվի աճի բարձր տեմպերից զատ նկատելի է նաև քուրդ ազգի ինքնագիտակցության զարթոնքն, ինչին նպաստում է նաև քրդերի ավանդական ցեղախմբային համակարգի քայքայումը:

Այզգային ինքնագիտակցության ձևավորման գործընթացն ակտիվ էր հատկապես Թուրքիայի քրդերի մոտ, ինչով պայմանավորված քրդական ազգային շարժումների կենտրոնը եղել է Թուրքիայում: Սակայն, վերջին տարիններին տեղի ուենցած քաղաքական փոփոխությունների` 2003-ին Իրաք ամերիկյան զորքերի ներխուժման հետևանքով, քրդական շարժման կենտրոն է դարձել Իրաքը, որտեղ ավանդաբար ուժեղ են Մասուդ Բարզանիի և Ջալալ Թալաբանիի կուսակցությունները, որոնք որոշակի համաձայնության են եկել իշխանությունը ինքնավարությունում բաժանելով միմյանց միջև:

Ուստի կարող ենք նշել, որ քրդերի մոտ ձևավորվել է սեփական անկախ պետություն ունենալու գիտակցութունը և վերջիններս արդեն իսկ առաջ են քաշում տարածքային հավակնություններ` ներառելով Իրաքի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի տարածքները: Նկատենք, որ քրդական հավակնությունների մեջ է նաև պատմական Արևմտյան Հայաստանի մի զգալի հատվածը:
Ինքնավարության նախագահ Բարզանին ավանդաբար ձգտել է անկախության և այդ հարցում ստացել է ԱՄՆ-ի լայն աջակցությունը: Սակայն հենց նույն ԱՄՆ-ը զսպում էր քրդերի ձգտումները` համոզելով, որ անկախության հռչակումը այս պահին չի բխում քրդերի շահերից:

Իրավիճակը ներկայումս փոխվել է` ամերիկյան զորքերը դուրս են եկել Իրաքից, ինչը քրդերին ազատ գործելու և իրենց քաղաքական նպատակներն իրագործելու լայն հնարավորություն է տալիս: Բաղդադն այլևս չունի նախկին ազդեցությունը Էրբիլի նկատմամբ, մյուս կողմից Սիրիայի շուրջ ստեղված իրավիճակը քրդերը մոտ կարող է կարծիք ստեղծել, թե քանի դեռ աշխարհը Սիրիայով է զբաղված, կարելի է և անկախություն հռչակել:

Կհռչակի արդյոք իր անկախությունը Իրաքյան Քրդստանը մարտի 21-ին, թե ոչ, առայժմ պարզ չէ, սակայն մի բան հստակ է, որ Քրդստանի անկախության հռչակումը, ընդամենը ժամանակի հարց է:

Քրդական հարցը դանդաղ գործող «ական է», որը վաղ թե ուշ պայթելու է` փոխելով ուժերի դասավորությունը տարածաշրջանում: Այդ պայթյունի բեկորների տակ կարող են մնալ ոչ միայն Իրաքն, այլև Թուրքիան, որտեղ կարող է սկսվել թուրք-քրդական երկարատև դիմակայության մի ժամանակաշրջան:

Քրդական «ականը» կխարխլի փխրուն կայունությունը նաև Հարավային Կովկասում և կարող է նոր պատերազմի առիթ դառնալ Ղարաբաղյան ճակատում: Հետևաբար արդեն այսօրվանից պետք է փորձել խորը գիտական վերլուծական մշակումներ, ինչպես նաև պրակտիկ քայլեր կատարել (օրինակ Էրբիլում հյուպատոսություն բացել) հասկանալու համար դեպքերի հնարավոր զարգացումներն ու դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի անվտանգային միջավայրի և այդ համտեքստում նաև Հայաստանի ազգային անվտանգության վրա:

Կարեն Բախշիյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}