ՀՅԴ-ն պաշտպանելու է Սաթիկ Սեյրանյանին
ՀՅԴ-ն թիվ 4 ընտրատարածքում պաշտպանելու է մեծամասնական ընտրակարգով առաջադրված «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սերյանյանին: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավի համակարգող Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ Ս. Սեյրանյանի նման պրոֆեսիոնալ լրագրողի ներկայությունը ԱԺ-ում կարևոր է:
Ա. Վարդանյանը նաև ասաց, որ այդտեղ առաջադրված մյուս թեկնածուներից Արտակ Սարգսյանին պաշտպանելու է ՀՀԿ, նաև առաջադրված են ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն ու «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը:
«Նրանք մեր մրցակիցներն են, իսկ Սաթիկ Սեյրանյանը անկախ, ազատ թեկնածու է»,- ասաց Ա. Վարդանյանը, ապա շարունակեց, որ նա բոլոր հնարավորություններն ունի հաղթելու մյուս թեկնածուներին, թե այս ընթացքում ինտենսիվ աշխատի:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ