Իրավունք 16:53 29/06/2012

Արսեն Արծրունու գործով դատարանը որոշումը կկայացնի հուլիսի 2-ին

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունին այսօր հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է Արծրունու գործի ողջ պատմությունը և ներկայացրել քրեական գործի այսօրվա հանգրվանը:

Փաստաբան Ռշտունու տարածած հայտարարության մեջ նշվում է.

«ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996թ թիվ 10 դատավճռով / այսուհետև` դատավճիռ/ Արսեն Արայի Արծրունին դատապարտվել է 1961թ մարտի 7-ին ընդունված քրեական օրենսգրքի 72 հոդվածով, 17-100 հոդվածով, 17-99 հոդվածի 8-րդ կետով:

Արսեն Արծրունին դատապարտվել է քրեական օրենսգրքի
• 72 հոդվածով / 222 հոդված / – 12 տարի ժամանակով
• 17-100 հոդվածով /38 – 104 հոդվածի 1-ին մաս / – 12 տարի ժամանակով
• 17-99 հոդվածի 8-րդ կետով /38-104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ/ – մահապատժի:

23.05.2011թ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին ՀՕ-143-Ն օրենքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել: Արսն Արծրունին դիմեց դատարան դատավճիռը վերանայելու և գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու միջնորդությամբ:

Դեռևս 2006թ օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի միջնորդության հիման վրա դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ քր. օր-ի 72 հոդվածով, 17-100 հոդվածով և 17-99 հոդվածի 8-րդ կետով ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996թ թիվ 10 դատավճիռը վերանայել է և որոշում է կայացրել այն 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին: 2011թ դատարան դիմելուց հետո պարզվեց, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանի 2006թ օգոստոսի 8-ի որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ` Արծրունուն ավելացրեցին ևս մեկ հոդված երկու անձանց սպանություն, որը չկար դատավճռում: Սխալի վրա ուշադրություն չի դարձրել ոչ գործին մասնակցած դատախազը, ոչ էլ համապատասխան իրավաբանական մասնագիտական հմտություններ չունեցող դատապարտյալ Ա.Արծրունին: Փաստորեն, դատարանը զուտ դատավորի անփութության հետևանքով կատարել էր տեխնիկական սխալ: Զուտ տեխնիկական սխալի մասին էր վկայակոչում նաև այն փաստը, որ որոշման նկարագրական մասում Արսեն Արծրունու անունից բացի նշված է ոմն Ռոբերտ Սահակյանի անունը:

Նշված որոշումը վերացնելուն հասնելը տևեց 6 ամիս` ՀՀ Վճռաբեկ դատարանի 2011թ դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշմամբ բեկանվել է ամբողջությամբ և գործը ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության:

2012թ գործը քննվում է առաջին ատյանի դատարանում: Պաշտպանությամբ կողմը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 23.05.2011թ փոփոխությունների հետևանքով 104հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերացնելուց հետո Արսեն Արծրունու գործողությունները պետք է որակվեն 38 – 104 հոդվածի 1-ին մասով 2 առանձին դրվագներով, հետևապես մահապատիժը պետք է փոփոխվի 12 տարի ազատազրկմամբ և Արծրունին ազատ արձակվի:

Սակայն ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը միջնորդեց Արսեն Արծրունու դատավճիռով ապացուցված համարված հանցանքները որակել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածին և 38-104հ 2-րդ մասի 1-ին կետով, ինչը հնարավորություն կտա որպես պատիժ թողնել ցմահ ազատազրկումը:

ՀՀ Փաստաբանների պալատի 30 փաստաբաններ ստորագրել են հայտարարություն, որտեղ մասնավորապես, ասվում է` “ Ինչպես ընդունված է Հայաստանի դատական համակարգում, պաշտպանական կողմի ճշգրիտ, հետևապես և արդարացի դիրքորոշումը անտեսվում է դատախազության կողմից, որի պատճառով Արսեն Արծրունին արդեն մեկ տարի է ապօրինի գտնվում է անազատության մեջ:

Գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանի միջնորդությունը Արսեն Արծրունու դատավճիռով ապացուցված համարված հանցանքները ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածին և 38-104հ 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանեցնելու մասին բացարձակ անհիմն է, անօրինական, խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և Միջազգային փաստաթղթերով սահմանված Մարդու իրավունքները և ուղղված է ոչ թե արդարադատության շահերին, այլ ընդամենը նպատակ է հետապնդում ամեն կերպ անազատության մեջ պահել ցմահ ազատազրկման դատապարտված անձին, դրանով իսկ խաթարելով արդարադատության բուն էությունը:

Եթե Արծրունու կողմից կատարված առաջին սպանությունը, որի համար ինքը փաստորեն արդեն կրել է 12 տարի պատիժը միացվի երկրորդ սպանության հետ մեկ հոդվածում, ապա տվյալ դեպքում դա պետք է դիտվի որպես կրկին անգամ նույն արարքի համար դատվելու դեպք (կրկին անգամ դատապարտություն) :

Այսպիսով, Ա. Արծրունու գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի 104հ 2-րդ մասի 1-ին կետով վերաորակելը գտնում ենք անօրինական, և հակասող ՀՀ Սահմանադրությանը, միջազգային նորմերին, հանցագործության կատարման և դատապարտվելու ժամանակ գործող օրենսդրությանը և իրավակիրառման պրակտիկային»: Սույն գործով հերթական դատական նիստը նշանակված է հուլիսի 2-ին, ժ. 12:00-ին: Ակնկալվում է, որ դատարանը այդ օրը որոշում կկայացնի»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}