Մեդվեդևի այցը Կուրիլներ առաջացրել է Ճապոնիայի զայրույթը
Ճապոնիայում Ռուսաստանի դեսպան Եվգենի Աֆանասեֆը կանչվել է Ճապոնիայի ԱԳ գերատեսչություն, նրան բողոքի նոտա են փոխանցել այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Կուրիլյան կղզիներ կատարած այցի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ճապոնիայի ԱԳ նախարության տարածած հաղորդագրությանը:
Նշենք, առավոտյան վարչապետ Մեդվեդևը կառավարական պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել էր Կունաշիր կղզի, որտեղ ծանոթացել էր մի շարք արդյունաբերական և սոցիալական օբյեկտների վրա իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև շփվել տեղի բնակիչների հետ:
Մեդվեդևի նախկին այցը Հարավային Կուրիլներ տեղի էր ունեցել 2010 թ-ին: Այդ ժամանակ Մեդվեդևը ՌԴ առաջին նախագահն էր, ով այցելել էր Ճապոնիայի հետ վիճահարույց կղզիներ, ինչին հաջորդել էր ճապոնական իշխանությունների խիստ բացասական արձագանքները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների սառեցումը:
Ճապոնիան վիճարկում է Կուրիլյան չորս կղզիների՝ Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և Հաբոմայի պատկանելիությունը Ռուսաստանի հետ, հղում անելով 1855 թ-ին կնքված «Սահմանների ու առևտևրի վերաբերյալ համաձայնագրին»:
Կղզիների վերադարձը Ռուսաստանի կողմից Ճապոնիան դիտարկում է միակ նախապայման Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպես էլ չի կնքվել երկու պետությունների միջև:
Ռուսաստանն, իր հերթին, պնդում է, թե Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ին են անցել համաշխարհային պատերազմի արդյունքում, և ռուսական ինքնիշխանությունը հիմնավորված է համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերով:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը