Հասարակություն 09:43 11/07/2012

Տոկիո-Հանոյ. Ճապոնիայի ու Վիետնամի թշվառություններն ու պերճանքը. Պաշտոնականից դուրս` հասարակ աչքով

Հեղինակ` Ա. Ո.

Երկիրը, որ չես տեսել, քարտեզի վրա ես պատկերացնում։ Ճանապարհը` ոչ միայն կիլոմետրերով, այլև` ինչ գիտես պատմությունից այդ երկրի մասին։ Ու ամենից շատ այդ երկրների մասին լեգենդներն են պտտվում մտքում։ Երբ Երևանում մտնում ես փակ ինքնաթիռ ու ընդամենը տասնմեկ ժամից քեզ ասում են` իջի, Ճապոնիան է, թվում է, թե ինչ-որ բանում խաբել են։ Ու եթե իմացածդ լեգենդներն էլ չեն հաստատվում, մնում է չուտվող բամբակի պես զգացողություն կոկորդիդ, թե` ԱՅՆ ճապոնիան չէր, սուտ էր… Սկսում ես արագ հրաժարվել նախկին պատկերացումներիցդ, նորը տեսնելու համար։ Իսկ Ճապոնիան հասարակ թող ձեզ չթվա…

Պաշտոնական-ճամփորդական փորձեր (էսսե) արել եմ։ Հիմա ուզում եմ մարդկանց անդրադառնալ մի քիչ էլ ու ամփոփել։

Ինչը զարմացրեց միանգամից. դա ճապոնական խոնարհ-հաճոյակատար բարևներն ու խոնարհումներն էին։ Սկզբում ապշեցրեցին, նույնիսկ` պարտքի տակ գցեցին մեզ։ Որտեղ ու ովքեր էլ դիմավորեցին հայկական պատվիրակությանը` լիներ ցունամիից տուժածների վերականգնողական կենտրոնում` մի բուռ բնակիչները, կառավարության շենքում` անվտանգության աշխատակիցները, «Տոշիբա» (Toshiba) գիտությունների թանգարանում` տնօրենը, իր պալատում` կայսր Ակիհիտոն, Խորհրդարան, Համալսարան, օդանավակայան… բոլորը շատ սիրալիր էին։

Սկզբում դա նման էր բարձր հրճվանքի, որ նույնիսկ շփոթեցնում էր։ Փողոցում սառն ու կարծես անպայման նպատակասլաց դեմքերին նայելուց հետո էլ շփոթեցրեց նրանց բարձր խոսելը, ճպպացնելով ու խռթխռթոցով նախաճաշելը, ծիծաղելը, անթաքույց քննարկելը մեզ, թեև` դա առանց մեր դեմքերին նայելու էր, բայց մի հարցրեք, թե ինչպես գլխի ընկա. զգացվում է։

Ոչ միայն արդեն եղած ու կինոյական պատկերացումներին նման չէր այս ամենը` նման չէր սամուրայների, նինձաների ու գեյշաների մասին պատկերացումներին, այլև ժամ-ժամի վրա` փոխվում էր հենց ճապոնացիների վարքի դինամիկան։ Հենց որոշում էինք, որ շատ սիրալիր են ու պատրաստակամ, մեր տեղաշարժն էր սահմանափակվում, հենց մտածում էինք, որ էլի կխոնարհվեն, դադարում էին հանկարծ, զուսպ ու անթափանց էին դառնում։

«Կայսրի աչքերին չի կարելի նայել». Այս լեգենդն էլ ի չիք դարձավ. Կայսրն ինքը խոնարհվեց լրագրողներին, ինչին չպատասխանելն ու պրոտոկոլին հետևելը արդեն անհասկանալի կլիներ։ Ցունամիից տուժածներն ու Սոկա համալսարանի ուսանողները բարձր գոչյուններով ու ծափերով դիմավորեցին ու ուղեկցեցին։ Համալսարանը. ուսանող են, ոգևորվել-բան, բայց Սենդայում օրինակ ես մտածում էի` որքան էլ բարձրաստիճան լինեն հյուրերը, այսպիսի ցնծության համար պիտի սիրտ ունենալ։

Նայում էի շուրջս` դատարկություն, մաքուր ու հարթ տարածությունում խոտի դեզերի պես հավաքած մեքենաների մնացորդներին, տեղ-տեղ` մանկական հեծանիվներին… ու մտածում էի` ինչ ունե՞ն, որ ուրախացնեն մեզ։ Անընդհատ ու տարբեր տեղերում շեշտվեց` շնորհակալ ենք, որ նախ հարգեցիք ցունամիի զոհերի հիշատակը` նրանց հոգիների խաղաղության համար, շնորհակալ ենք Հայաստանի ցուցաբերած դրամական օգնության համար… Բայց հետո, քիչ անց, երբ գալիս է իրենց առօրյան, երբ կացարանի բնակիչները դրսում նստած խոսում էին, կամ համալսարանի ուսանողները ընթերցասրահում պարապում, թե շփվում… Մեզ նույնիսկ սկսում էին ուշադրություն չդարձնել։ Ինչպես և փողոցներում` սառը, ներփակ, լուռ։ Մինչև էլի հյուր դառնաս, էլի խոնարհվեն ու ժպտան։ Անհասկանալի է։ Մեզ համար ու համեմատ` անհասկանալի են։ Կամ ուղղակի քաղաքավարի են։ Այնքան, որքան պետք է քեզ, որ չփորձես ներխուժել իրենց իրական կյանք, չտեսնես իրենց խնդիրները, մտքերը։ Այնպես որ` «Ճապոնիան ճանաչեքը» կարող է երկար ապրելու բարեմաղթանք դառնալ։



Երկու օրվա Ճապոնիան իմ համար խտացավ «Տոշիբայում» և այն դարձավ նոր լեգենդ, որով ես փոխարինեցի իմ իմացած բոլոր լեգենդները Ճապոնիայի մասին։ Սա ամենահարմարն է հիշելու, թե ով է ու ինչ է հասարակ աչքով տեսած այս երկիրը։

«Տոշիբա» գիտությունների թանգարանում մեզ դիմավորեցին ուրախ, առանց չափազանցության` աղաղակներով։ Միատեսակ համազգեստներով բարալիկ աղջիկներն այնպիսի ոգևորությամբ էին ձայնարկում, ասես դիմավորում էին պատերազմից հաղթանակած վերադարձած իրենց հերոսներին։ Հետո թանգարանի տնօրենը բոլորին (բոլորին) հրավիրեց սուրճի։ Նույն սեղանի շուրջ` նախագահ ու լրագրող։ Ուղղամիտ են։ Շրջայցի ժամանակ արևելյան յուրահատուկ սիրալիր ու հաճոյակատար մատուցողուհիները դարձան թանգարանային գիդեր։

Հենց կանգնում էիր մի ցուցանակի առաջ, դիմացդ էր հայտնվում ժպտացող դեմք ու սկսում պատմել, թե դու ինչ ես դիտում, առանց սպասելու, որ բացատրող մարդ փնտրես, կամ հարց տաս նույնիսկ։ Ցուցադրված էր 130 տարվա սարք, տեխնիկա… Դժվար է ընդհանուր անուն գտնել այս ամենին, քանի որ ցուցադրած մագնիսացած գերհաղորդչից, որից պարզ էր, թե գերարագ գնացքները ինչպես են աշխատում մագնիսական բարձիկների վրա, մինչև կոտրված «նոյի թվի» լամպ` իրար կողք են։ Կարծում եմ` սա է Ճապոնիան դարձնում Ճապոնիա. հինն ու ամենանորը` կարևորած իրար չափ։ Բարևն ու հաջողությունը` նույնքան սիրալիր, որ մոռանաս, թե ինչ է եղել արանքում։ Լրագրող ու նախագահ` նույն սեղանի մոտ, ու միևնույն ժամանակ` սեփական պաշտոնյաների խիստ հիերարխիա ու հստակ սահմանազատած պարտականություններ. առանց խախտումների։

Ու հետո, երբ հասնում ես մտքին, որ այստեղ ամեն ինչ աշխատում է ճշգրիտ ժամացույցի պես, խնդրեմ` օրերս մոտ տասը հազար ճապոնացիներ դուրս են եկել ցույցի` ընդդեմ «Օօի» ատոմակայանի ռեակտորների գործարկման դեմ` վախենալով «Ֆուկուսիմայի» աղետի կրկնվելուց։ Որքան էլ իշխանությունները պնդում են, թե` այս ատոմակայանն անցել է բոլոր փորձարկումները, մեկ է` նեղ աչքն էլ է տեսածից վախենում…

Եթե զուգահեռենք մեր հետ, ավելի ակնհայտ կլինեն տարբերությունները.
- պաշտոնական հիերարխիկ կարգապահությունը.
- քաղաքավարության պատնեշը, որից այն կողմ իրենց խիստ անձնականն է` առանց հարցերի ու պատասխանների.
- սիրալիր խոնարհումները, բայց և` ոչինչ չզիջելը.
- սեփական վշտի կրումը` առանց դիմացինից պարտավորություններ պահանջելու.
- մի քաղաք նիհար մարդկանց անընդհատ վազքը` չչաղանալու համար.
- ցերեկվա սև-սպիտակ աշխատավորների ու երեկոյան սակեից ոտքի վրա չմնացողների «մինիների», ու ընդհանրապես` տեղի ու ժամանակի սահմանազատումը.
- հյուրին «չտեսակավորելը». 
- լամպից սկսածը գիտության թանգարանում պահելը.
- արդյունաբերական Տոկիոյի կանաչածածկ լինելը, մաքուր փողոցները, հատուկ ցանցերի տակ անփոշի ու անաղմուկ շինարարությունը .
- աղետի վերականգնման տեմպերն ու ուշադրությունը դրան.
- մուրացիկ… ունեին, սա` չէ, համընկավ.
- կայսրի միհարկանի պապենական հասարակ «դղյակը».

Հա, ու մի բան էլ համընկավ` Տոկիոյի անդեմ ճարտարապետությունը, որ հիացնում է երևի միայն նրանց, ովքեր սիրում են գիշերային անշենք լույսեր։

 
Լավ կադր է։

 
Գիրք է։

 
«Օդերով»։


 
Սպասում են, մինչև հյուրերի մեքենաները հեռանան։

 
Երբ ետ շրջվեցի, լրջագույն կենտոնացվածությամբ ու հոգածությամբ գիտական «ցուցանմուշները» դնում էին իրենց տեղերը... 

Վիտենամ...
Վիետնամն այլ ծայրահեղություն էր. փոշոտ, տոթ ու խոնավ, կիսափուլ, կիսակառույց ու մութ։ Առավոտ վաղ առաջին բանը` միհարկանի տների շարք, ու բնակիչները հանգիստ ուտում են տան առաջ, համարյա փողոցում։ Երևի ներսում միայն քնելու տեղեր են։ Ուտում են, ծիծաղում են, խոսում են, նայում են։ Տպավորություն է, որ այստեղ թաքցնելու բան ու սովորություն չունեն։ Հանոյն այնքան կեղտոտ է, որ դիմակներով մարդկանց տեսնելիս ակամա զարմանում ես. այսքան կեղտի մեջ եք ապրում ու հանդուրժում, էլ ո՞նց էլ հասկացել եք, որ պիտի բերան-քիթ ծածկել կեղտից։

Հանդուրժելը` այդ կեղտ ու փոշու մեջ «բիստրոներ» են` մի-երկու սեղան մայթի վրա, որոնց մի կողմում, հենց մայթի վրա հավ են մորթում, թե մաքրում-եփում, մյուս կողմում, գետնին դրած թասի մեջ արդեն կերած ամաններն են լվանում։ Ու հոսում է «վիետնամական խոհանոցի» լվացքաջուրը փողոցի հունով` մոտոցիկլավորների անիվների տակ։

Տուրիստական էլ երկիր է` աղքատ, առանց քաղաքավարի ձևականությունների սակայն։ Չես հասկանում` թեթև «չտես» են, թե անավարտ հետաքրքրասեր. անցնողին նայում են դիմացից-հետևից, ուզում են` երկար, հայացք փախցնել չկա…

Դրա հետ մեկտեղ` տնավարի չեն. բարձրաստիճան հյուրերի ընդունելության վայրերը լվանում եմ ջրով - կտորով։ Թեպետ` էլի տան նման ստացվեց։ Հետո` գուցե իրենց հերոսների հուշարձանի շուրջը ամեն օր են այդպես լվանում, չգիտեմ։ Հաջորդ օր չեղավ համոզվելու համար։ Մի-երկու նվերների փոքրիկ խանութներում միայն ինչ-որ բան հիշեցրեց Տոկիոն. արևելյան ծառայամիտ թվացող սիրալիրությունը ու կանանց` նեղելու աստիճան բարակ ու նուրբ ձայնը։ Հավանաբար, տուրիստներն ու առևտուրն է այս երկրի` իրենց ու յուրաքանչյուրի զարգացման հույսը։

Դրա համար էլ հետաքրքրությունների շրջանակն այդպիսին էր` հարու՞ստ երկիր է Հայաստանը։ Ասել կուզի` կգաք-կգնա՞ք, կգնե՞ք մեր ապրանքները։

Ասում են Վիետնամում հրաշք տեղեր կան։ Եթե նույնիսկ, ապա դա հաստատ Հանոյը չէ։

Իսկ գալուց հետո ես որոշեցի ինտերնետում նայել, թե ինչ է վիետնամական խոհանոցը։ Առաջին բանը, որ տեսա, օձ մաքրել-լցոնելն էր… Կարծում եմ բարեհաջող եմ խուսափել այս առումով կիրառական հետաքրքրասեր լինելուց։ Ինչևէ` Վիետնամում իրենց ինչպիսին լինելը հանգիստ ընդունում են, ինչը, կարծում եմ ճապոնացիների համար գուցե և ներքին, բայց խնդիր է։

Ավել քաղաքավարությունը երբեմն կասկածելի էլ է։ Ճապոնացիները հրաժեշտ են տալիս այնքան, մինչև… գնաք։

Մի մանրուք էլ` և Վիետնամում, և Ճապոնիայում պլաստմասե «բաջեր» տվեցին։ Ճապոնականը` փոքր, հասարակ, բայց չգիտես ինչու վերջում այն հետ վերցրեցին։
Առանց միջուկի։





Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}