Նիզականետորդը սպանել է մրցավարին
Դյուսելդորֆում ընթացող թեթև ատլետիկայի երիտասարդական մրցաշարի նիզակի նետման մրցումների ժամանակ նիզականետորդներից մեկի նիզակը դիպել է 75-ամյա մրցավարի կոկորդին: Բժիշկները ցուցաբերել են առաջին օգնություն` փորձելով դադարեցնել արյունահոսությունը, այնուհետև նրան տեղափոխել մոտակա հիվանդանոց: Նրանք ոչ մի ջանք չեն խնայել` մրցավարի կյանքը փրկելու համար, սակայն մի քանի ժամ անց մրցավարը մահացել է:
Ողբերգական դեպքից հետո մրցաշարը դադարեցվել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան