Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի նեղություն ոչ մի բան է մեզ համար»,- Հաղարծինի եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո հայտարարեց Բագրատ Սրբազանը, և հավելեց. «Մենք շարժվում ենք շնորհով և ճշմարտությամբ լծված, ուրիշ ոչ մի արժեք գոյություն չունի այս երթի մեջ»։
Սրբազանն ասաց, որ եկեղեցու զանգատան կողքին ամփոփված են հայ թագավորների շիրիմները և նրանց առանց այցելելու երթը չեն շարունակի։
Թագավորների շիրիմի մոտ արդեն նա դիմեց, իր խոսքով, «փողով սնվող մարդկանց, որոնց համար ոչ հայրենիք կա ոչ վեհություն՝ միայն փող, ստամոքս և վաճառված հոգիներ»։
«Այն օրակարգը, որը թելադրել և թելադրում ենք՝ ճշմարտության մասին է, լայն հասարակական շերտերի հաշտության մասին է, վախերը վերացնելու մասին է, ազատ ապրելու տեսիլքով մարդկանց մասին է, իղձերի, երազանգների լույսերի իարկանացման մասին է։
Ձերը, որով դուք սնվել եք և սնում եք 6 տարի շարունակ՝ չարիքի ատելության, թշնամության, քաոսի, միմյանց թշնամացմելու, մարդկանց իրար ոխերիմ թշնամիներ դարձնելու, ատելության գործիքների, մարդկան իրենց ճշմարիտ երեսից զերծելով և դարձնելով կեղծ պրոֆիլներ, ոչ մի արժեք չտալով մարդուն, դրաձնելով ձեր ձեքի խաղալիքը, սատանայի գործիք լինելով»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Շարունակելով արձագանքել ժողովրդի բողքի դեմ իշխանությունների սկսած կեղթոտ քարոզչությունը՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Վերստին կրկնում եմ և ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք, պարզապես խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք, ինքնաքննեք, հեռացեք բոլոր տեսակ մեղքերից»։
Նրա խոսքով՝ ժողովրդի երթը տալու է միայն պատիվ և հայրենիք։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
- Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
- Тhe show must go on. Բագրատ Սրբազան