Մշակույթ 17:35 19/10/2012

Միշել Լեգրանը Հայաստանում է. Մի բան, որ ես կուզենայի ստանալ` Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը

Հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար Միշել Լեգրանի 80-ամյակի առիթով վաղը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Լոնդոնի City Lights Entertainment-ի հետ համատեղ  Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես է գալու համերգային ծրագրով, որի մասնակցելու է հենց աշխարհահռչակ արվեստագետը: Հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միշել Լեգրանը խոսեց իր ստեղծագործական գործունեությունից, կյանքից, ապագա ծրագրերից:

Տարիք
Ես չեմ զգում իմ տարիքը որպես ծանրություն իմ ուսերին: Ընդհանրապես, ծննդյան տոնակատարությունները ինձ չեն հետաքրքրում, մի էտապ է, որն անցնում է:

Անցած կյանք
Կյանքիս անցած որևէ հատված վերապրելու ցանկություն չունեմ, որովհետև ես անցյալին կապված չեմ:

Երջանկության բանալի
Դժվար է պատասխանել, թե որն է երջանկության բանալին: Երևի իմ կյանքը երաժշտությանը նվիրելն է, երաժշտությունն իմ կիրքն է, այդ պատճառով շատ եմ գրում, հորինում, շատ եմ աշխատում:

Ստեղծագործական անցյալն ու ապագան
250 ֆիլմի երաժշտությում եմ գրել, 800 երգի հեղինակ եմ, 100 ձայնասկավառակ եմ թողարկել: Չեմ կարծում, որ որևէ մի ստեղծագործություն մյուսից կարևոր է: Որևէ բանի համար չեմ ցավում, չեմ ափսոսում: Հպարտ եմ այն ամենով, ինչ արել եմ: Հաջորդ տարի նախատեսում եմ գրել երաժշտություն նոր ֆիլմի համար, որը նկարահանելու եմ անձամբ: Երաժշտական ֆիլմ կլինի: Մեծ բալետ եմ գրում: Իմ առաջին բալետն է: Ամերիկյան մի ֆիլմի համար երաժշտություն եմ գրում, շուտով կավարտեմ: Գրել եմ կոնցերտ տավիղի և նվագախմբի համար` իմ տիկնոջ համար (տավիղահար Քեթրին Միշել), թավջութակի և նվագախմբի համար պետք է կոնցերտ գրեմ: Մեծ նախագծեր ունեմ, դա ինձ ուրախացնում է:

Հայաստան
Հայաստանն իմ սրտի համար յուրահատուկ երկիր է: Հայ պապիկս 1942 թվականին է մահացել: 10 տարի նրա մոտ եմ ապրել: Շատ բան է պատմել Հայաստանի մասին: Դաշնամուրի վրա ինձ ցույց էր տալիս այն ակորդները, որոնցով կարելի էր նվագակցել հայկական ժողովրդական գործիքներին: Նա մեծ, թախծոտ սեր ուներ Հայաստանի նկատմամբ: Առաջին անգամ լինելով Հայաստանում (2009 թ.), հանդիպեցի իմ գերադաստի անդամներին, որոնց մասին չգիտեի: Հայերի հետ հավասար լացել եմ անցյալի համար:
Հայկական ֆիմեր շատ քիչ եմ դիտել: Իսկ եթե առաջարկ լինի, որ հայկական ֆիլմի համար երաժշտություն գրեմ, անպայման կգրեմ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ
Չէի լինի այստեղ, եթե նվագախումբը լավը չլիներ:

Ծննդյան նվերներ
Երբեք չի կարելի պահանջնել նվերներ: Մի բան, որ ես կուզենայի ստանալ` Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը:

Մրցանակներ
Մրցանակները կարծես շաքարի կտորներ լինեն, որոնք տալիս են քո կատարած աշխատանքի համար: Երբեք չի կարելի մտածել, որ շաքարի բոլոր կտորները քեզ տվել են:

Նշենք, որ Մ. Լեգրանի 80-ամյակին նվիրված տոնակատարությունը կազմակերպվում է Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Մ. Լեգրանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 24-ին, Ֆրանսիայում: Մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերում է հայկական ազնվական ընտանիքից: Միշել Լեգրանը ավելի շատ հայտնի է ֆիլմերի (շուրջ 200) համար գրված իր երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ բերեց «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմը: Նա բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, երաժշտական սցենարների հեղինակ է: Միշել Լեգրանը ավելի քան 100 ձայնասկավառակ է թողարկել: Նա 3 անգամ արժանացել է «Օսկար»-ի, 5 անգամ «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003թ.-ին ստացել է «Պատվո լեգեոն» շքանշանը: 22 տարեկանում նա թողարկում է իր առաջին ձայնասկավառակը, որը դառնում է երբևիցե ամենաշատ վաճառված ձայնասկավառակներից մեկը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:18
Ռեստորանի՝ գետն ընկած աշխատակցուհու որոնումները շարունակվում են
Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող...
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել 3 անց։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
«Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նման բազմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Ականատեսներն ասացին, երեխա են...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքի մի քանի մասնակիցներ այստեղ եկել են պաշտոնյաների լուսանկարներով, որոնց վրա գրություններ կան։ Այսպես...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:21
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
11:03
Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«Մենք եկել ենք մեր ակցիան խաղաղ իրականացնելու։ Սադրանքի չենք ենթարկվելու»,-կառավարության շենքի հարևանությամբ ընթացող ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօր քաղաքացիների հերթական հավքներն անցկացնելու վերաբերյալ որոշում կընդունի
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով «վարժական հավաքներ» անվան տակ կշարունակի քաղաքացիների հավաքները։ Որոշման նախագծի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կառավարության շենքի մոտ վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ են բերվել ՈՒՂԻՂ
Կառավարությանշենքի հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են բերցել։ Մուտքը հսկում են վահաններով զինված  մի քանի շարք ոստիկաններ։ ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Վերջին օրերի ընթացքում նկատվում է դոլարի փոքր արժևորում, ինչը կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
ՎԶԵԲ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի և ITFA-ի գործընկերությամբ, Երևանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում և...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կալանավորվել է Արագած Ախոյանը
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
10:04
Տիգրան Աբրահամյան. Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
09:56
Մայիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 16-ին ժամը 09:23-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
 Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն». Խիստ հանձնարարական է իջեցվել բոլոր քպականներին
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, իշխանության ներսում, շատ մեղմ ասած, ամեն ինչ այնքան էլ այնպես չէ,...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Կպատկերացնե՞ք, թե որ իրականության մեջ է գտնվում Հայաստանը՝ արդեն 6 տարի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի՝ 10.05.2024 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվել «Համաշխարհային առևտրի...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». «Աստծո գործերն անքննելի են». Հովիկ Աբրահամյանը՝ Սրբազան շարժման մասին
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին Հանրապետության հրապարակում, Երևանի փողոցներում և հանրապետության ամբողջ տարածքում Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Փաշինյանը Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ անցկացվում էր Վերակառուցման և զարգացման...
Աղբյուր` Panorama.am
09:15
Մայիսի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանն անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով առաջիկայում գեներալի կոչում ստանալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս ոստիկանական զորքերին պարգևավճար են փոխանցել՝...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «քցելու»
«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին Մոսկվա մեկնելուց ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախագահելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Կատաղի հակաքարոզչությունը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական վերջին բուռն գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ավելի փակ ու զգուշավոր է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». «Էռատո» ջոկատի անդամը կասկածվում է
Նա կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին
Աղբյուր` Panorama.am
00:33
Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում. կառավարություն
«Արմենպրես»-ի հարցերին պատասխանել են կառավարությունից
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}