ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ադրբեջանը կարող է բախվել կանանց դիֆիցիտի հետ
ԱՄՆ պետդեպարտամենտի կանանց հարցերը համակարգող Միլեն Վերվեերը երկուշաբթի օրը Լանդմարդ բիզնես կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է Ադրբեջան կատարած իր այցի արդյունքները: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նա տեղեկացրել է, որ հանդիպումներ է անցկացրել կառավարությունում աշխատող քաղաքացիական հասարակության և գիտության ներկայացուցիչ կանանց հետ:
Անդրադառնալով Ադրբեջանում կանանց իրավունքների իրավիճակին` վերջինս նշել է, որ այն գտնվում է խիստ վատթար վիճակում: Մասնավորապես` անհրաժեշտություն կա բարձրացնել կանանց դերը ներքաղաքական կյանքում` սկսած խորհրդարանից, ավարտած գյուղերի և համայնքների կառավարմանը նրանց մասնակցությունից:
«Ցավում եմ, որ Ադրբեջանում խնդիրներ կան հղիության ընդհատման հետ կապված: Այսպես ` շատ ընտանիքներ ցանկանում են ունենալ տղաներ և կանայք ընդհատում են հղիությունը, երբ իմանում են, որ ապագա երեխան աղջիկ է: Եթե այսպես շարունակվի, ապա որոշակի ժամանակ հետո երկիրը կբախվի աղջիկների դիֆիցիտի հետ: Հասարակությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այս հարցին»,- նշել է Միլեն Վերվեերը:
Վերջինս նաև մատնանշել է այն փաստը, որ մայրական մահացության տոկոսը չի նվազում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ