Սահմանվել են զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը
Համաձայն «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը հաստատել է գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու կարգը։ 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նշված օրենքը, որի համաձայն գործատուները պարտավոր են ամսական պարբերականությամբ, բացառապես էլեկտրոնային եղանակով, ներկայացնել անձնավորված հաշվետվություն 2013 թ. հունվարի 1-ից` եկամտային հարկի, իսկ 2014 թ. հունվարի 1-ից` նաև կուտակային վճարի մասով։ Անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք հաշվարկը ներկայացնելու են տարեկան պարբերականությամբ:
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով սահմանվել են զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը։ Որոշմամբ բարձրացվում են զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվող գումարների չափերը, ընդլայնվում է դրամական օգնություն ստացողների շրջանակը։ Փաստաթուղթը կվերաբերի զոհված զինծառայողների ընտանիքների` կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող մոտ 4 հազար 600 անդամի, որից մոտ 1200-ը երեխաներ են։
Գործադիրը որոշել է ՀՀ 2012 թ. պետբյուջեի «Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրերի գծով փաստացի կատարված ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացնել մոտ 865 մլն դրամ։ Այսպիսով ապահովվում է ընթացիկ տարվա պետբյուջեի եկամտային մասի` Ծառայության կողմից փաստացի ծախսերին համապատասխան վճարումների կատարումը, ինչպես նաև վճարումները չկատարելու դեպքում պետության հանդեպ տույժերի և տուգանքների առաջացման կանխումը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ժամանակավոր կացարանում անօթևանների շուրջօրյա խնամքի կազմակերպման համար «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին հատկացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվել է 7 մլն 500 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ