Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Ժառանգություն» խմբակցության համամասնական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից: Այդ մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» համակարտությունը սկսվեց այն բանից հետո, երբ տարաձայնություններ եղան Րաֆֆի Հովհաննիսյանի ու Քոքոբելյանի միջև` հանուն երիտասարդ կադրերի մանդատը վայր դնելու համար: Քոքոբելյանը հայտարարեց, որ նման համաձայնություն իրենց միջև չի եղել: Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ»-ից Ալեքսանդր Արզումանյանը դեռևս այդ մասին չի հայտարարել և համարվում է խմբակցության անդամ: