Հալեպում զինված բախումներ են ընթանում ապստամբական խմբավորումների միջև
Սիրիայի Հալեպ քաղաքում զինված բախումներ են ընթանում երկու խոշորագույն ընդդիմադիր խմբավորումների միջև: Այս մասին հայտնում է ria.ru-ն` հղում կատարելով «Ալ-Վատան Ալ-Սուրիյա» թերթին:
Թերթի տեղեկություններով, «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման ծայրահեղական իսլամիստները կռվում են «Լիվա Ալ-Թաուհիդ» խմբավորման զինյալների դեմ այն բանից հետո, երբ վերջիններս փորձել են առևանգել նրանց ընկերոջը:
«Լիվա Ալ-Թաուհիդ»-ը զինված ընդդիմադիր խմբավորում է, որը դասվում է չափավոր իսլամիստների շարքին և վերահսկվում է «Մուսուլման եղբայրներ» սիրիական ճյուղի կողմից: Իսկ ծայրահեղական «Ջաբհաթ Ալ-Նուսրա»-ն, որը կապված է «Ալ-Քաիդայի» հետ, 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի կողմից ներառվել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Երկու խմբավորումները հրաժարվել էին ճանաչել 2012 թվականի նոյեմբերին Դոհայում ընդդիմադիրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ստեղծված Սիրիայի «Հեղափոխական ուժերի և ընդդիմության ազգային կոալիցիան»:
Թերթը նշում է,որ խմբավորումների միջև ընդհարումներ տեղի են ունեցել նաև նախկինում, որոնք հիմնականում վերաբերում էին գողոնը կիսելուն, սակայն վերջին ժամանակներս դրանք վերածվել են զինված բախումների:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ