Ռուսական օղին կորցնում է իր համբավը համաշխարհային շուկայում
Չնայած 2012թ-ին Ռուսաստանում արձանագրվել է տեղական օղու արտադրության զգալի աճ, այդուհանդերձ ռուսական արտադրողներին չհաջողվեց Impact հեղինակավոր ամսագրում, որը նվիրված է ալկոհոլի խոշոր արտադրողներին, բարձրանալ վարկանիշային աղյուսակում:
«ՌԲԿ» գործակալությունը գրում է, որ ռուսական շուկայի առաջատար «Զելյոնայա մառկա» (CEDC) ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ կորցնում է սպառողների վստահությունը և սա այն դեպքում, երբ ՌԴ վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ-ին Ռուսաստանում օղու արտադրությունն աճել է 14 տոկոսով: Սա ենթադրել էր տալիս, որ ռուս արտադրողների վարկանիշը աճ կարձանագրի համաշխարհային շուկայում: Սակայն սպասումները զուր էին:
2012թ-ին միայն Smirnoff (Diageo) օղու արտադրությունն է աճել 4.5 տոկոսով, ինչը գրեթե երկու անգամ ավելին է, քան Absolut (Pernod Ricard) ցուցանիշն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան