Իրավունք 20:54 22/02/2013

Առաջարկվում է պատիժներ սահմանել զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը նախատեսում է այլընտրանքային զինվորական ծառայությունը տարանջատել այլընտրանքային աշխատանքային ծառայությունից՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են արդյոք ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ զենք կրելուն ու օգտագործելուն:
Նախատեսվում է որոշակիորեն կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը:
Նախագծով սահմանվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը՝ ներառելով տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության և պաշտպանության, պետական կառավարման մարմինների ու կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցչի:
Օրենքի նախագիծը կարգավորում և հստակեցնում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումները քննարկելու, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու, դրանք բողոքարկելու ընթացակարգերը:
Լրացումներ են կատարվել նաև «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում: Այն անձինք, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են կրոնական համոզմունքների կամ հայացքների պատճառով Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան միջազգային պարտավորությունները ստանձնելու պահից մինչև «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումը, պետք է օրենքի ուժով ճանաչվեն դատվածություն չունեցող: Այն անձինք, ովքեր գործող օրենքի ընդունումից հետո դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցագործությունների կատարման համար, լիազոր մարմնի եզրակացության հիման վրա նույնպես պետք է ճանաչվեն դատվածություն չունեցող, իսկ նրանք, ովքեր այս օրենքի օրինական ուժի մեջ մտնելու պահին դեռևս շարունակում են պատիժ կրել, պետք է հնարավորություն ունենան անցնելու այլընտրանքային ծառայության:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, կարևորելով ներկայացված օրինագծերի փաթեթը և՛ մարդու իրավունքների, և՛ ազգային անվտանգության տեսանկյունից, մտահոգություն է հայտնել, որ դիմումատուի պահանջը բավարարելու կամ մերժելու իրավասությունը հանրապետական հանձնաժողովին վերապահելը կարող է խնդիրներ առաջ բերել կամ սուբյեկտիվ լուծումների տեղիք տալ, և գերադասելի համարեց օրենքում հատուկ չափորոշիչներ ներառել, ինչը հարցի լուծումը կդարձնի առավել օբյեկտիվ: Նման մտահոգություն են հայտնել նաև քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այնուհետև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշել են, որ հիմքն ակնհայտ է. դա անձի կրոնական դավանանքի կամ հայացքների հակասությունն է ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ միայն զենք կրելուն և օգտագործելուն: Ինչ վերաբերում է չափորոշիչներին, այդպիսին հնարավոր չէ արձանագրել օրենքում, քանի որ դիմումատուն պետք է ապացուցի իր ներկայացրած հիմքերը, որոնք կարող են տարբեր լինել, իսկ հանձնաժողովը, հենվելով նրա ներկայացրած փաստերի հավաստիության վրա, պետք է համապատասխան որոշում կայացնի: Հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը հավաստիացրել է, որ եթե կոնկրետ չափորոշիչներ առաջարկվեն, որոնք ընդհանրական լինեն բոլոր դիմումատուների համար և խնդիրը կարգավորելու հնարավորություն տան, կառավարությունը պատրաստ է դրանք քննարկելու և ներառելու օրենքում:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատգամավորներին առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին՝ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: Նա տեղեկացրել է նաև, որ օրինագծի տարբեր դրույթների, ինչպես նաև այլ օրենքների հետ համապատասխանեցման վերաբերյալ ինքն ունի առաջարկներ, որոնք կներկայացնի մինչև երկրորդ ընթերցում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծին, իսկ հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից 14 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը հեղինակի՝ ՀՀ կառավարության առաջարկով հետաձգվել է:

Նույն օրը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն տվել է մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով սահմանվում է ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր ստանալու համար պետական տուրքի չափը՝ 65000 դրամ:
Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ էլեկտրոնային անձնագրեր պետք է տրամադրեն նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական հիմնարկները, ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակել նախագիծ, որը կկարգավորի խնդիրը:
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նշելով, որ նախագիծը համատեղ մշակել են ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ զինվորական դատախազությունը: Քննարկմանը ներկա է եղել և հարցին անդրադարձել նաև ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:


Նշվել է, որ ելնելով օրենսգրքում առկա էական թերությունների ի հայտ գալու հանգամանքից, առաջարկվում է պատիժներ սահմանել զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում: Մասնավորապես, տարբեր պատժաչափեր են սահմանվում զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք մուտք գործելու, պետին դիմադրելու կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելու, պետի կամ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրանք կատարելու սպառնալիքի, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, զինծառայողին վիրավորանք հասցնելու և այլ դեպքերում: Պատժամիջոցներ են նախատեսվում նաև զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ նյութերի ապօրինի օգտագործման և մոլախաղերի կազմակերպման կամ դրան մասնակցելու դեպքերում:


ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունման պարագայում ակնկալվում է ուժեղացնել հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից:
Հաջորդ՝ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է թույլատրել, որ 1988-92 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթված փախստականները հնարավորություն ունենան ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:


Քննարկված մյուս՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով և կից օրենսդրական փաթեթով առաջարկվում է քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ միայն քրեական և քաղաքացիական, այլ նաեւ՝ վարչական գործով ապացույցները կեղծելու համար: Պատասխանատվություն է սահմանվում սուտ ցուցմունքներ տալու համար:
Հանձնաժողովը քննարկել է նաեւ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի մշակած «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:


Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ օրինագիծը նպատակ ունի առավել հստակեցնել, թե որ դեպքերում կարելի է ազատորեն օգտագործել ստեղծագործությունները: Մասնավորապես սահմանվում է, որ առանց հեղինակի համաձայնության և հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է ոչ առևտրային նպատակով վեարտադրել, հեռարձակել այցելության համար բաց վայրերում տեղադրված ճարտարապետական, լուսանկարչական կամ կերպարվեստի ստեղծագործությունները:
Պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Դավիթ Հարությունյանը: Պատգամավորներն առաջարկում են մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին որոշման կայացումը վերապահել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին: Ըստ հեղինակների՝ այս գործառույթի վերապահումը ԱԺ էթիկայի հանձնաժողովին պայմանավորված է նրա՝ անկախ եւ անկողմնակալ մարմին լինելու հանգամանքով:


Օրինագծերի վերաբերյալ հնչեցին մի շարք առաջարկներ և դիտողություններ, որոնք, ինչպես հավաստիացրին հիմնական զեկուցողները, կքննարկվեն առաջինից երկրոդ ընթերցում ժամանակահատվածում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}