ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել 2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հրամանագրի համաձայն, որոշվել է 2013 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնաՍ ցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2013 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
Որոշվել է նաև 2013 թվականի մայիս-հունիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան