Տնտեսություն 17:54 14/06/2013

Գյուղացու ապրուստը հողին են հավասարեցնում. «Եկեք, օգնության հասեք»

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արագածոտնի մարզպետարանի վարչության պետը գյուղապետին սուտասան է որակում, Սադունց գյուղի բնակիչն իր հերթին է համայնքի ղեկավարին սուտասան ասում, ռուսական ռազմաբազայի հրամատարներից մեկն էլ իր հերթին մեղադրում է գյուղապետին…
Այս իրավիճակն այսպես է սկիզբ առել.

Արագածոտնի մարզի Սադունց գյուղում ռուսական սահմանապահ զորքերի զինավարժությունների հետևանքով ամբողջությամբ վնասվել է գյուղի բնակիչներից մեկի` 7 հա մակերեսով խոտհարքը: Ալիխան Բրոյանի 7 հոգանոց ընտանիքն ապրում է տնակում, երեք անչափահաս երեխա ունի, հայրը հաշմանդամ է: Նա կաթ է առաքում, օրական չորս հազար դրամ վաստակում, ընտանիքի օրվա հացի խնդիրը հոգում: Հույս ուներ, խոտը կհնձեր, կվաճառեր, մի կարիք կհոգար:

«Անցած տարի քյոռփես պաժառ տվեց դեզը, էս տարի էլ ըսենց եղավ: Հողի մեջ մի երեսուն հատ տանկեր են, մի 300 հատ էլ սալդատ, բահերով քանդում են, խրամատներ են փորում: Նույնը կրկնվել էր մի քանի օր առաջ: Մայրիկս երեխեքի հետ գնացել տեսել էր, լացելով սկսել էր տանկերի ուղղությամբ քարեր շպրտել, տանկը քշել էին մորս ուղղությամբ, երեխաներն ահավոր վախեցած էին»,-Panorama.am-ին պատմեց 38-ամյա Ալիխան Բրոյանը:

Էսօր տեսնելով կատարվածը, զանգահարել է գյուղապետին, Էդվարդ Սադունյանն ասել է, որ ինքը Երևանում է:
«Իմ սեփական հողն է, պասպորտն էլ ունեմ, բայց հորս անունով է»,-ասաց նա: Մի քանի օր առաջ փորձել է հանդիպել հրամանատարին, չեն թողել, ասել են գյուղապետը պետք է գա: Գյուղացին կասկածում է, որ Սադունյանը ոչ էլ զանգել է, հակառակ դեպքում միջադեպը չէր կրկնվի: Այսօր Սադունցի բնակիչը աջակցություն ակնկալիք ունի, թե ով կարող է օգնել, առայժմ հստակ չի պատկերացնում:

Սադունցի գյուղապետ Էդուարդ Սադունյանը Panorama.am-ը հավատացրրեց, որ ինքն այսօր եղել է դեպքի վայրում, տեսել է` ինչ է կատարվել (նույն պահին ու ավելի ուշ Ալիխան Բրոյանը պնդում էր, որ գյուղապետը Երևանից գյուղ չի հասել, հողամասը չի տեսել, ինքը հողի մոտ կանգնած գյուղապետին է սպասում):
«Ես սպասում եմ նաչալնիկ պալիգոնայի շեֆը գա, իրար հետ նայենք` ինչ ենք անում»,-ասաց Սադունյանը: Նա նշեց, որ ոչ թե վնասվել է 7 հա-ն ամբողջությամբ, այլ ընդամնեը 2 հա տարածք:

«Խեղճ ընտանիք է: Դե հիմա գյուղի ո՞ր բնակիչն է լավ ապրում, էդ մի կտոր հողի վրա են էլի»,-ասաց նա, ավելացնելով, որ խնդրի մասին ինքը տեղյակ է պահել մարզպետարանի հողաշինության-հողօգտագործման բաժնի պետ` Գևորգ Օհանյանին:
«Մենք կնքում ենք փաստաթուղթ, որ տեղյակ ենք տվյալ վայրում իրականացվելու է զինավարժություն, որպեսզի մարդ, անասուն չլինի, վնաս չլինի: Էս անգամ էլ կնքել ենք: Իրենք այդ տարածք մտնելու իրավունք չունեն, իրենց հատուկ հող է հատկացված»,-ասաց գյուղապետը:

Զորավարժարանի պետ Մաքս Շարդարուսկին Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացուն փոխհատուցելու մասին հարցերին կարող են պատասխանել միայն Գյումրիում: Իսկ մինչ այդ նա մեղադրեց գյուղապետին ու գյուղացիներին, որոնք ապօրինի կերպով զորավարժարանի տարածքում են հայտնվում, խանգարում են վարժությունների ընթացքը, չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները:

«Աստված մի արասցե, եթե ինչ-որ բան պատահի, կասեն զինվորականներն են մեղավոր»,-ասաց ռուս զինվորականը:
Մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման վարչության պետ Գևորգ Օհանյանը Panorama.am-ի հետ զրույցի սկզբում միանշանակ պնդեց, որ այդ գյուղացին սեփականության վկայական չունի, իսկ օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցին` պատասխանեց` իհարկե ոչ: Գյուղացու խոսքերը` սեփականության վկայական ունենալու մասին փոխանցեցինք մարզպետարանի ներկայացուցչին:

Դրանից հետո մարզպետարանի պաշտոնյան զանգահարում է գյուղացուն`«քեզ ով է ասել հողդ անմշակ թողնես, որ նման բան լինի», ապա ասել է, որ սեփականության վկայականի տվյալները տրամադրի:
«Մարզպետարանից ինձ զանգեց, ասում է, ուզում ես ընենց անես, որ էդ հողն էլ քո ձեռքից վերցնենք: Ասում են, ինչի՞ չեք մշակել: Ես ուժ չունեմ, չեմ կարում վարեմ, ցանեմ, գոնե խոտն եմ հնձում, ընտանիքս եմ պահում, նպաստ էլ չեն տալիս, ոչ մի բանով չեն օգնում»,-ասաց Ալիխան Բրոյանը:

Եթե մարդը ուժ ու հնարավորություն չունի սեփականություն հանդիսացող հողը մշակի, դա որևէ մեկին իրավունք տալի՞ս է ավիրել ու փչացնել իր ապրոսւտի միջոցը,
Մարզպետարանի վարչության պետն ի պատասխան ասաց. «Խնդիրն այն է, որ եթե վարած ու ցանած լինեին, նրանք չէին մտնի էդ հողը»:

Բայց չէ՞ որ նախապես զինավարժությունների համար քարտեզ է գծվում, որտեղ կարելի է անցկացնել վարժությունները: Մարզպետարանի վարչության պետն ասաց, որ կփորձեն ինչով կարող են կօգնեն:

«Ես կկգնամ, կնայեմ, այդ հարցերը կկարգավորեմ, անպայման»,-ասաց վարչության պետը` միաժամանակ կասկած հայտնելով, որ հողը այդ գյուղացու սեփականությունը չի հանդիսանում:

Ավելի ուշ Ալիխան Բրոյանը տեղեկացրեց, որ «կոշով, բոլդուզերով» եկել են հողը քանդել, «եկեք, օգնության հասեք, հողս վարի տվին»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}