Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյան «ընդհատակ է» անցել
Արդեն մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձում է զրուցել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետ: Սակայն, վերջինս համառորեն չի պատասխանում թերթի հեռախոսազանգերին.
Իսկ երեկ Ն. Նազարյանը «Ժողովուրդ»-ի խմբագրության հեռախոսահամարին զանգահարել էր «փակ» համարից ու փորձում էր առանց ներկայանալու ճշտել, թե ով է իրեն զանգահարողը: Երբ լրագրողը փորձում էր հասկանալ թե ում հետ է զրուցում, վերջինս ծիծաղում էր ու հրաժարվում ներկայանալ: Երբ ասել է, որ ձայնից իմացել՝ խոսում է Ներսիկ Նազարյանի հետ, վերջինս «հանձնվել» է, հետո արագ անջատել հեռախոսն ու կրկին անցել «ընդհատակ»՝ այլևս չպատասխանելով թերթի զանգերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց