Հասարակություն 12:00 06/09/2013

Խաչիկ Ստամբոլցյանն ամաչեց, բայց ասաց այդ բառերը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

«Ես ոչ մի օրինագիծ չեմ ներկայացրել: Դա լկտի սուտ է: Ուղղակի փորձել են վարկաբեկել: Էդ էշություն ա, ես նման օրինագիծ չէի կարող ներկայացնել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով «Հրապարակ» թերթում տպագրված լուրը, հայտարարեց հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը: Խաչիկ Ստամբոլցյանը նաև հայտնի է Հայաստանում միասեռականության դեմ պայքարով: 

Նշենք, որ «Հրապարակ»-ը օրերս գրել էր, թե Ստամբոլցյանը զավեշտալի վիճակում է հայտնվել. Ավանդական սեռական հարաբերության մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, իսկ օրենսդիրները հավանության չեն արժանացրել և հետ են ուղարկել այն:

«Եթե ես նման օրինագիծ ներկայացրած լինեի, ինչի՞ պիտի թաքցնեի», -ասաց Ստամբոլցյանը:

-Բայց ծրագրո՞ւմ եք նման օրինագիծ ներկայացնել:

-Նման օրինագիծ չէ. Ավանդական սեռական հարաբերությունը Աստված ու բնությունը ձևակերպել ա: Ես ուզում եմ մտնել մի ուրիշ օրենքով ու դրանով պատիժի ենթարկել այն մարդկանց, ովքեր երեխաների մեջ նման այլասերություն են տարածում, քարոզում: Այդպիսի օրենքի նախագիծ մշակվում է այսօր իրավաբանների հետ, որպեսզի հետո ներկայացնենք Ազգային ժողով:

-Իսկ պարոն Ստամբոլցյան, Ձեր նշած այլասերության դեպքեր եղե՞լ են, ովքեր են տարածում այլասերություն:

-Կանանց ռեսուրսների կազմակերպությունը քարոզում է ամենաայլանդակ բաները:

-Պարոն Ստամբոլցյան, օրինակ, ի՞նչ այլանդակ բաներ է քարոզում:

-Դե եթե Ձեզ հետաքրքիր ա, եկեք իրանց թռուցիկները տամ, տարեք կարդացեք: Ես ամաչում եմ կարդալ:

-Հա, չե՞ք կարողանում կարդալ այդ թռուցիկները:

-Սարսափելի ա, ուղղակի զզվելի ա: Գարշելի բաներ են գրում: 

-Օրինակ, ինչի մասին են գրում պարոն Ստամբոլցյան, սեռական հարաբերությունների՞:

-Սեռական այլասերվածության:

-Այլասերվածությունը ո՞րն է, պարոն Ստամբոլցյան:

-Լավ, ախր ո՞նց բացատրեմ: Եկեք, տամ, կարդացեք: Ես չեմ կարա բառերով ասեմ: Ես ամաչում եմ: Եկեք, ես իրանց տպագրած թերթոնը տամ ձեզ, տարեք, դուք կարդացեք, տեսեք` դա ինչ ա:

-Ամաչում եք այլասերվածության մասի՞ն կարդալ:

-Դե ընդեղ էնպիսի բաներ ա գրված, որ ես ամաչում եմ ձեզ կարդալ: Մարդկանց սովորեցնում են այլասերվածություն: Ու հիմա մենք ուզում ենք, որ բոլոր այլասերություն քարոզողները պատժվեն:

-Ի՞նչ պատիժ եք առաջարկում:

-Նախագծով առաջարկում ենք առաջին անգամ տուգանք, իսկ երկրորդ անգամ` ազատազրկում: Էսօր Հայաստանում 3700 գենդեր քարոզող կազմակերպություններ կան` առաջադեմ երիտասարդություն, կանանց ռեսուրսներ, ոչ ավանդական սեքսուալ քարոզչական կենտրոններ: Լիքը կառույցներ կան: Ես իմ ձեռքի տակ ունեմ Կանանց ռեսուրսների կենտրոնի թռուցիկը, որը տպագրել ու բաժանում են:

-Եվ որը դուք ամաչում եք կարդալ:

-Այո, որը ցանկացած մարդու համար խայտառակ բան է, բերանով չես կարա պատմես: Եթե ուզում եք, եկեք Ձեզ նվեր տամ, տեսեք` ինչ ա գրված:

-Պարոն Ստամբուլցյան, էլ ովքե՞ր են Ձեզ աջակցում այլասերվածության դեմ պայքարում:

-Մտավորականների, հոգևորականների մի հավաքույթ կա, որոնք միասնական փորձում ենք այդ պատերազմը տանել: Հոգևոր պատերազմ, ոչ թե մարմնական` բռնել, ծեծել, գնդակահարել: Ըտենց պատերազմ չի, հոգևոր պատերազմ ա: Բարոյական խնդիրներ են այդտեղ դրված:

-Կանանց ռեսուրսների կենտրոնն էլ իր հերթին հայտարարում է, թե իրենց հասցեին սպառնալիքներ են հնչեցվում, իրենց պատիվն ու արժանապատվությունն են վիրավորում:

-Դե եթե պատվի հետ եմ խաղում, եկեք, աղջիկ ջան, էս թերթոնը տամ Ձեզ, կարդացեք, տեսեք` իրե՞նք են մեր արժանապատվության հետ խաղում, թե՞ մենք:

-Լավ, պարոն Ստամբոլցյան, գոնե մի տող կարո՞ղ եք կարդալ, որ ավելի հասկանալի լինի, թե ինչ այլասերվածության քարոզի մասին է խոսքը:

-Լսե՞լ եք օրալ սեռական հարաբերության մասին:

-Այո:

-Կամ էսպիսի բան` մենք կարող ենք ծծել, կամ լեզվով շոյել մեր զուգընկերոջ սեռական օրգանները: Ձեզ բավարա՞ր է:

-Ու այդ ամենը իրենք տարածում են անչափահասների շրջանո՞ւմ:

-Կարևոր չի` անչափահաս, թե չափահաս, թերթոնը տպագրել են ու տարածում են:

-Դուք դա համարում եք այլասերությո՞ւն:

-Դա անբարոյականություն է, սիրելիս: Լավ Ձեզ մի հատ ուրիշ բան կարդամ` անալ սեքս. Հետանցքը կարելի է գրգռել մատներով, լեզվով, առնանդամով…մեզանից շատերի համար այն սեռական մեծ գրգռվածություն ունեցող հատված է: Բավարա՞ր է Ձեզ: Հիմա սա նորմալ մարդու բա՞ն է, որ կանայք տարածում են էս ժողովրդի մեջ:

-Դուք դա չեք համարո՞ւմ մարդկանց շրջանում սեռական դաստիարակության հարցում տեղեկացվածության բարձրացման համար արվող արշավ կամ գործունեություն:

-Դա սեռական դաստիարակություն չի, սիրելիս, սա այլասերում է, այ-լա-սե-րում: Ի՞նչ Սեռական դաստիարակություն: Մարդու հետանցքը օգտագործում ես որպես սեռական օրգա՞ն: Ես կարդալուց ամաչում եմ, դուք շատ հանգիստ լսում եք: Դուք չեք հասկանում ինչ բան է այլասերում, ինչ բան է նորմալ սեռական հարաբերություն: Դրանք էդ բոլորը Ձեզ համար նո՞ւյնն են:

-Պարոն Ստամբոլցյան, ես դրանք համարում եմ որպես լրացուցիչ տեղեկություն:

-Դուք տեղեկատվություն բացեք, Աստվածաշնչում կարդացեք:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am
23:14
«Մեր ձայնը» կանանց նախաձեռնությունը կպայքարի Հայաստանի ինքնիշխանության, իրական արևմտյան արժեքների համար. Հայտարարություն
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է  «Մեր Ձայնը» կանանց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:55
Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել.Սուրեն Պետրոսյան
«Մեր օրակարգը հաշտության մասին է և մենք բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում ենք, որ այն մարդը, ով բախում կհրահրի և բռնության կոչ կանի...
Աղբյուր` Panorama.am
22:03
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ի ապազգային ու  հակապետական նախաձեռնություններին անդուլ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ես երևույթներին վարդագույն ակնոցներով նայելուն...
Աղբյուր` Panorama.am
21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Կոտայքի մարզի Սոլակ գյուղ։ Այստեղ տեղադրվելու են վրաններ՝ գիշերելու համար։ Առավոտյան կշարունակեն երթը։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական  աղբյուրները։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}