Վ.Պուտին. Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիային, ինչպես դա անում է այսօր
Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիային, ինչպես դա անում է այսօր` սպառազինելով ու համագործակցելով տնտեսական ոլորտում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ քիչ առաջ «G-20»-ի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Օգնելո՞ւ ենք Սիրիային: Իհարկե: Այնպես, ինչպես օգնում ենք այսօր: Մենք զենք ենք մատակարարում, համագործակցում տնտեսական ոլորտում: Հուսամ, ավելի մեծ կլինի նաև հումանիտար համագործակցությունը, այդ թվում և հումանիտար օգնության ավելացմամբ այն մարդկանց` քաղաքացիական հասարակությանը, որոնք այսօր հայտնվել են շատ ծանր իրավիճակում»,- հայտարարել է ՌԴ նախագահը այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ է պատրաստվում անել ՌԴ-ն, եթե Սիրիան հարձակման ենթարկվի:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները