Սերգեյ Մինասյան. Բարաք Օբաման փորձում է վերահաստատել ԱՄՆ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում
Բարաք Օբաման պարզապես փորձում է վերահաստատել Միացյալ Նահանգների դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղված ուղերձում արված շեշտադրումներին` panorama.am-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ «Ապա» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բարաք Օբաման է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի միջոցով ուղերձ է հղել Իլհամ Ալիևին, որում մասնավորապես նշել է, որ ժամանակն է նոր ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ` այն փոխզիջումների շրջանակում, որոնք ձեռք են բերվել բանակցությունների ընթացքում:
«Այս փաստը, իմ խորին համազմամբ, առաջին հերթին կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի նշանակման փաստի հետ: Սա ընդամենը ընթացիք հայտարարություն էր: ԱՄՆ նախագահը այս նամակով պարզապես փորձում է վերահաստատել Միհացյալ Նահանգների մոտեցումները: Միացյալ նահանգները ևս մեկ անգամ հաստատում են իրենց պատրաստակամությունը` ապահովել խաղաղ կարգավորման գործընթաց»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
«Նոր համանախագահը կայցելի նաև Երևան: Չեմ բացառում նաև, որ Բարաք Օբաման ուղերձ կհղի նաև ՀՀ նախագահին: Այուհանդերձ, բոլորին հասկանալի է, որ թե՛ Կազանում և թե՛ Սոչիում ապակառուցողական կեցվացք դրևորել է հենց ադրբեջանական կողմը»,- հավելեց բանախոսը:
Նախորդիվ`