«Россиская газета». Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը կդառնա տարածաշրջանային տարանցիկ միջանցք
«Россиская газета» պարբերականը հրապարակել է «Երկու սահմաններից այն կողմ» խորագրով վերլուծական հոդված, որում մանրամասն անդրադարձ է կատարվում Մաքսային միությանը Հայաստանի միանալու պարագայում Հայաստանի և ՄՄ անդամ պետությունների տնտեսական օգուտներին , հնարավորություններին ու հեռանկարներ ին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը թարգմանաբար` որոշ կրճատումներով:
«Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո Հարավային Կովկասում կձևավորվի Մաքսային միության տնտեսա-աշխարհագրական գոտի, որը կսահմանակցի, մասնավորապես, Իրանին, իսկ այդ երկիրը Ռուսաստանի, Հայաստանի և հարավկովկասյան այլ պետությունների շարքում մասնակցում է Պարսից ծոցի և նախկին ԽՍՀՄ տարածաշրջանների միջև նոր տարանցիկ միջանցքների կառուցման նախագծերին:
Հայաստանում մաքսային կանոնների տարածումը թույլ կտա դյուրացնել այդ միջանցքներով բեռների փոխադրման ընթացակարգը: Իսկ տեխնոլոգիական հիմքն այս պարագայում հանդիսանում է Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային ուղղակի հաղորդակցությունը: Առաջիկա տարիներին այդ նախագծի իրականացմանը կարող է մասնակցել Ռուսաստանը` դատելով Հայաստանի երկաթուղիների ղեկավարության վերջին հայտարարություններից:
Մաքսային միության շրջանակում այդ նախագծի իրականացումը ՄՄ երկրներից արտահանվող ապրանքների համար ավելի կարճ ճանապարհ կհարթի դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ: Հայաստանում երկաթուղային ցանցի զարգացման գործում ռուսական կապիտալ ներդրումները կարող են կազմել 15 մլրդ ռուբլի: Սակայն ՄՄ անդամ պետությունների և Հայաստանի միջև բեռնափոխադրումների ավելի քան 60%-ը, այդ թվում Ռուսաստանից գազի մատակարարման 100%-ը անցնում են Վրաստանի տարածքով: Տարանցման հարցերի լուծման համար կարող է կիրառվել Մաքսային միության այլ տարածաշրջաններում տարանցման համաձայնագրերի պրակտիկան, օրինակ` Կալինինգրադի, Լիտվայի, Բելառուսի և Ռուսաստանի միջև համաձայնագրերի պրակտիկան:
Տարանցման համաձայնագրերի նման փորձ կա նաև հեռավոր արտասահմանում, օրինակ`Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի միջև (բրիտանական Հիբրալթարի վերաբերյալ), Մալազիայի, Սինգապուրի և Բրունեի միջև (Արևմտյան և Արևելյան Մալազիաների միջև փոխադրումների ոլորտում), ԱՄՆ-ի ու Կանադայի միջև` Ալյասկա նահանգի առումով: Բացի այդ, Հայաստանի կապիտալ ներդրումների ոլորտում Մաքսային միության կանոնների տարածումը կարագացնի ՄՄ անդամպետությունների ներդրումների հոսքը տնտեսության մեջ:
ՌԴ նախագահն այդ ոլորտում առանձնացրել է ռուսական մասնակցությամբ այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են մինչև 2026թ. Հայկական ատոմակայանի գործողության ժամկետի երկարաձգումը, Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը «Գազպրոմի» մասնակցությունը, «Интер РАО ЕЭС»-ի աջակցությամբ Սևան-Հրազդան ՀԷԿ-ի վերազինումը: Իսկ այս նախագծերը թույլ կտան մեծացնել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը, որում շահագրգռված են հարևան պետությունները:
Միաժամանակ Հայաստանում կարագանա Բելառուսի հետ ներդրումային նախագծերի իրականացումը (արդյունաբերական և գյուղատնտեսական): Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը պայմանավորված է նաև միության երկրների, հատկապես Ռուսաստանի հետ կապերի դինամիկայով: Այսպես` Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է: Այդ երկրում Ռուսաստանի ուղղակի ներդրումները արդեն գերազանցել են $2,4 մլրդ-ը, որը Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների մոտ 45%-ն է: Իսկ օտարերկրյա մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների ավելի քան 25%-ը հայ-ռուսական են:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մեջ Ռուսաստանի շահագրգռությունը հաստատվում է նաև այն փաստով, որ Մոսկվան օգոստոսի վերջին համաձայնեց մասնակիորեն սուբսիդավորել ռուսական գազի սակագինը Հայաստանում (այն կազմում է 1000 կբ համար $270): Հայաստանի գազի պահանջարկի մինչև 90%-ը Ռուսաստանի մատակարարումներն են:
ՌԴ առևտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովի կարծիքով` Մաքսային միությանը Հայաստանի միանալը պայմանավորված է նրանով, որ ՄՄ անդամ պետությունները, ամենից առաջ` Ռուսաստանը, Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներն են: Հայաստանում խոշորագույն ներդրողը շարունակում է մնալ Ռուսաստանը: Եվ դա հեռանկարում դժվար թե փոխվի: Այնպես որ, միության գործողության գոտին շուտով կներառի և այդ հարավկովկասյան պետությունը: Սակայն Մաքսային միությանն անդամակցութոյւնը, ըստ Պետրովի, ենթադրում է փոփոխությունների շարք տնտեսության, այնպես էլ մաքսային նորմատիվ-իրավական բազայում:
«Այդ իսկ պատճառով պետք է ակնկալել Հայաստանի կառավարության և խորհրդարանի համապատասխան որոշումներ` ուղղված նրան, որ այդ երկրում տարածվի Մաքսային միության նորմատիվ-իրավական բազան»,- նշել է Գ. Պետրովը:
ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Միջին Ասիայի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարևորում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ռեսուրսային և արտաքին առևտրային օգուտները միության համար:
«Մաքսային միությանը Հայաստանի միանալը պայմանավորված են տնտեսա-աշխարհագրական իրողություններով: Այսպես, Հայաստանի բոլոր երկաթուղիները ռուսական կոնցեսիայում եմ, այդ երկրի արտահանումն ու ներմուծումը կողմնորոշված է դեպի Ռուսաստան: Ավելի ակտիվորեն զարգանում են Հայաստանի տնտեսական կապերը Ղազախստանի և հատկապես Բելառուսի հետ: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը, անկասկած, կմեծացնի ՄՄ պետություններից տնտեսության մեջ կապիտալ ներդրումները: Միևնույն ժամանակ, Մաքսային միության հումքային և վերամշակման բազան կլրացվի Հայաստանի օգնությամբ. նրա պղնձի արդյունաբերական պաշարը կազմում է համաշխարհային պաշարների 1%-ը, ադամանդը` 0,5%-ը, մոլիբդենը` 7,6%-ը: Այդ երկրում հայտնաբերվել են ուրանի, երկաթի և կապարի խոշոր պաշարներ: Երկրում կան նաև գունավոր մետաղաձուլական գործարաններ, սակայն նրանց մեծամասնությունը վերակառուցման անհրաժեշտություն ունի: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը դրականորեն կազդի նաև Մաքսային միության երկրների հետ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի արտաքին առևտրային քաղաքականության վրա»,- նշել է Ա. Արեշևը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին