Ռուսաստանը հնարավոր է սահմանափակի ճապոնացի պաշտոնյաների այցերը Կուրիլներ
Մոսկվան Տոկիոյին զգուշացրել է, որ կարող է սահմանափակել ճապոնացի պաշտոնյաների այցերը Կուրիլյան կղզիներ, եթե վերջիններս ռուսական տարածք այցելելիս զերծ չմնան կղզիների թեմայով հանրային ելույթներից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը:
Ըստ աղբյուրի` ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվայի ուշադրությանն է արժանացել Ճապոնիայի Օկինավայի և Հյուսիսի, գիտության, տեխնոլոգիայի և տիեզերքի հարցերում քաղաքականության նախարար Իտիտա Յամամոտոյի հայտարարությունը, ով Կուրիլյան կղզիներ այցելելուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ճապոնիային պետք է վերադարձվեն Հարավային Կուրիլները (Ճապոնիայի համար` Հյուսիսային տարածքներ):
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է. «Եթե ճապոնացի պաշտոնյաները ռուսական տարածքներ այցից հետո ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում զերծ մնալ կղզիների թեմայով հանրային ելույթներից, այսուհետև մեզ իրավունք ենք վերապահում սահմանափակել նրանց այցը Կուրիլյան կղզիներ»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Հարավային Կուրիլյան կղզիները Ճապոնիայից անցել են ԽՍՀՄ-ին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ճապոնական կողմը պահանջում է վերադարձնել կղզիները, իսկ Ռուսաստանը, որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, Կուրիլյան կղզիները համարում ՌԴ տարածքային ամբողջականության անքակտելի մաս: Պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի միջև դեռևս հաշտության պայմանագիր դե յուրե չի կնքվել, որի գլխավոր պատճառ է համարվում կղզիների պատկանելիության շուրջ վեճերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան