Հասարակություն 20:03 13/11/2013

«Եկե՛ք մեզնից ոչ ոք չլինի ձրիակեր մակաբույծ, և բոլորս պայքարենք հանուն բոլորիս»

«Հայացք Ապագային» երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովում ելույթ է ունեցել Արտակ Բեգլարյանը:  Նրա ելույթը, որը հրապարակվել է հեղինակի  անձնական բլոգում` ստորև.

««Աղվեսագրքում» կա մի առակ՝ վերնագրված «Իմաստուն զինվորը»: Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ով ողորմելի, ո՞ւր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Եվ նա ասաց. «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու»:
Առակն ի՞նչ կուսուցանե... Իհարկե, ուղիղ իմաստով սա վերաբերում է հենց զինվորին ու պատերազմական հաղթանակին, սակայն ավելի լայն և խորքային առումով այն խոսում է խնդիրները հաղթահարելու և կյանքում ցանկացած հաղթանակի հասնելու մոտեցման մասին:

Ի՞նչ է կատարվում, երբ նպատակիդ մոտենում ես երկչոտությամբ ու կասկածանքով: Շատ բան կարող է կատարվել, բայց ոչ հաղթանակին հասնելը: Փոխարենը եթե վճռական ու նպատակասլաց ես, կաղությունն ու այլևայլ ֆիզիկական խոչընդոտներն անգամ չեն կարող արգելք հանդիսանալ հաջողությանդ ու հաղթանակիդ ճանապարհին:
Պատահականորեն չսկսեցի այս առակից, քանի որ ցանկանում եմ խոսել մեր հասարակության՝ այս պարագայում երիտասարդության շրջանում գոյություն ունեցող հիասթափության և հոռետեսության մտայնության մասին, որում առանցքային դերակատարում ունեն նապաստակի և ջայլամի հոգեբանությունները:

Նապաստակ... ինչպիսի՞ ասոցիացիաներ եք ստանում նապաստակ տեսնելիս կամ դրա մասին լսելիս: Անձամբ ես՝ փախուստ, երկչոտություն: Արդյո՞ք մարդը կոչված է նապաստակին կրկնօրինակելու իր փախուստի հոգեբանությամբ: Արդյո՞ք վտանգից փախչելը վերացնում է խնդիրը կամ մարդուն թույլ է տալիս զարգանալ, և արդյո՞ք նապաստակի վարքը պատշաճ է սոցիալական միջավայրում, լինի դա ընտանիք, փոքր խումբ, համայնք, հասարակություն, թե ազգ: Ինչու՞ ենք փախչում մեր խնդիրներից, չէ՞ որ մեր փախուստը հանգեցնում է նոր փախուստների, իսկ կաղ զինվորի նմանները կերտում են հաղթանակները նաև փախչողների համար:
Ջայլամ... ի՞նչ է անում այդ տարօրինակ թռչունը, երբ վտանգ է տեսնում: գլուխը թաղում է ավազի մեջ... չի երևում վտանգը, ուրեմն չկա այն: Մենք առնվազն կասենք՝ «ա՛յ քեզ տրամաբանություն», եթե չասենք՝ «հիմար կենդանի»: Իսկ արդյո՞ք մարդիկս էլ ենք նույն հիմարությունը կատարում վտանգի ու խնդիրների առկայության դեպքում. Իհարկե, կատարում ենք, քանի որ մարդ ենք: Իսկ կարո՞ղ ենք ավելի քիչ ջայլամանալ. Անշուշտ, քանի որ մարդ ենք: Հետաքրքիր է՝ չե՞նք կարող ընդհանրապես ջայլամություն չանել. Համոզված եմ, որ թեև ոչ հեշտությամբ, բայց կարող ենք, քանի որ մարդ ենք...

Հետևում է գլխավոր հարցը՝ ի՞նչ անել... եթե հարցնենք «լինե՞լ, թե՞ չլինել», բնականաբար, լինել: Բայց այդ պատասխանով բոլոր խնդիրները չեն լուծվում: Պետք է ոչ միայն լինել, այլ նաև պայքարել՝ նապաստակություն և ջայլամություն անելու փոխարեն: Պետք է ոչ միայն լինել, այլ նաև լինեցնել, ապրեցնել, դառնալ առանցքը լինելու արվեստի:
Հաջորդ հարցը՝ ինչու՞ պայքարել և լինեցնել... քանի որ... Երբ ես չորս տարեկան էի, հայրս զոհվեց արցախյան գոյամարտում: Մանուկ՝ դեռ չվայելած հայրական սերն ու գուրգուրանքը: Ի՞նչ էր իմ արձագանքը սգո թափորին՝ «մամ, ու՞ր է գնում պապան, ե՞րբ կգա»: Մայրական հավատացնող պատասխան՝ «կգա շուտով»: Եկա՞վ... Իհարկե, եկավ: Հախվերդյանական հայտնի երգը կարծես շշնջում է ականջիս՝ «Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր»: Սիրելի՛ երիտասարդ սերունդ, դու հենց գարունն ես, ում մեջ և ում միջոցով վերադարձել են հայրիկս և այն բոլոր ընկած և չընկած հայորդիները, ովքեր գոյամարտում դարձան դարբինները մեր ներկա գոյության, ովքեր իրենց կյանքով և գործերով տվեցին հնարավորությունը գարուն բերելու, գարուն կերտելու, գարուն դառնալու: Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «ձմեռը որքան էլ ցուրտ լինի, միևնույն է՝ գարուն է գալու): Ցուրտն անցավ, մենք իրավունք ունե՞նք գարնան դեմն առնելու, մենք իրավունք ունե՞նք գարնան ճանապարհից նապաստակորեն փախչելու կամ ջայլամորեն իբր թե թաքնվելու: Երիցս ո՛չ: Ո՛չ, ոչ միայն այն պատճառով, որ մենք պարտք ունենք մեր ավագ սերնդի առջև, որ մենք պարտք ունենք հայրիկիս առջև, այլ որ մեր հաջորդ սերունդն էլ է պարտադրում մեզ լինելու պայքարող և լինեցնող կամուրջ սերունդների միջև: Ավելին, դուք պարտավոր եք իմ, դիմացինի, ձեր կողքինի առջև, քանի որ մենք էլ ձեր առջև ենք պարտավոր: Եկե՛ք մեզնից ոչ ոք չլինի ձրիակեր մակաբույծ, և բոլորս պայքարենք հանուն բոլորիս:

Երրորդ հարցը կձևակերպեի՝ «ինչպե՞ս պայքարել և լինեցնել»... Վեց տարեկանում ականի պայթյունից կորցրեցի տեսողությունս...Այդպես էլ է պատահում, հետո ի՞նչ... Ի դեպ, հետաքրքիր զուգադիպություն՝ այսօր կույրերի միջազգային օրն է, այնպես որ կարող եք շնորհավորել մեղավորիս այդ ձեռքբերման առթիվ: Թեև գիտակից կյանքիս ողջ ընթացքում համարյա չեմ էլ մտածել կամ երազել տեսողությանս վերականգնման մասին, քանի որ կուրությունս ինձ համար միայն որոշ ֆիզիկական դժվարությունների աղբյուր է, սակայն սկզբնական շրջանում (ասենք՝ 6-8 տարեկանում), բնականաբար, նեղվում էի, իսկ մայրս, հիշում եմ, անընդհատ կարծես թե փարատում էր՝ նշելով, որ 16 տարեկանում տեսողությունս վերականգնվելու է: Որոշ ժամանակ անց դրա մասին իսպառ մոռացել էի, մինչև այն պահը, երբ բոլորեց տասնվեցերորդ գարունս և տեսողությանս վերականգնման փոխարեն կյանքից հեռացավ մայրս: Դրանից հետո միայն հիշեցի մխիթարելու մայրիկիս մեթոդը՝ մտածելով, թե ինչ էր խոստացվել, և ինչ ստացա տասնվեց տարեկանում: Այնուամենայնիվ, կյանքն այդպես է, հատկապես հետադարձ ազդեցություն չունես դրա վրա, փոխարենը պետք է հարմարվել և հայացքդ հառել ապագային: Կարծես թե այդպես էլ արեցի, ինչպես և շարժվել եմ ողջ գիտակից կյանքիս ընթացքում: Ուսանեցի Երևանի Պետական Համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատում: Ըստ գնահատականներիս և դիպլոմիս գույնի, որն իմ աչքով չեմ տեսել, որպեսզի համոզված պնդեմ դրա կարմիր լինելու մեջ՝ սովորել եմ գերազանց, իսկ ըստ իմ իրական գնահատականի՝ սովորել եմ: Այնուհետև երեք անգամ ուսանեցի արտասահմանում՝ Հունաստան, Անգլիա և ԱՄՆ՝ այդ թվում երկու առաջատար համալսարաններում՝ Լոնդոնի Համալսարանական Քոլեջում և Ֆլեթչերի Իրավունքի և Դիվանագիտության Դպրոցում:

Մեկ տարուց ավել է աշխատում եմ որպես Արցախի Հանրապետության վարչապետի օգնական և փորձում եմ իմ գիտելիքներն ու հմտությունները ներդնել Արցախի և ընդհանուր Հայաստանի զարգացման գործում և՛ որպես քաղաքացի, և՛ որպես պետաշխատող: Ամենակարևորը նշեմ այս շարքում, որը համարում եմ իմ ինքնահաղթահարման ստուգարքներից մեկը: Շուրջ երեք ամիս առաջ բարձրացա բիբլիական Արարատի գագաթը՝ ապացուցելով, որ ֆիզիկական խնդիրները և ընդհանրապես այլևայլ խոչընդոտները կարևոր չեն նպատակների իրականացման գործում, եթե, իհարկե, բավարար ձգտում և կամքի ուժ ունես»:

Ամբողջական գրառմանը կարող եք ծանոթանալ հեղինակի անձնական բլոգում:

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}