Տաջիկստանի նախագահը ավագ որդուն նշանակել է Մաքսային ծառայության պետի պաշտոնում
Տաջիկստանի վերընտրված նախագահ Էմոմալի Ռահմոնը հրամանագիր է ստորագրել, որով ավագ որդուն՝ Ռուստամ Ռահմոնին նշանակել է կառավարության Մաքսային ծառայության պետի պաշտոնում:
Լրատվամիջոցների և փորձագետների գնահատմամբ, այդպիսով Ռահմոնը լուծում է իր հետնորդի հարցը: Հատկանշական է, որ Ռուստամ Ռահմոնն ընդամենը 26 տարեկան է:
Հիշեցնենք, նոյմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում Էմոմալի Ռահմոնը չորրորդ անգամ անընդմեջ հաղթանակ էր տոնել: 1992 թ-ից Տաջիկստանի ղեկը ստանձնած Ռահմոնի նախագահության լիազորությունների չորրորդ ժամկետն ավարտվելու է 2020 թ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ