Ամերիկյան ջիհադ. ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնումեն Սիրիայում մարտնչող ամերիկացի իսլամիստները
ԱՄՆ դաշնային ղեկավարները հայտարարել են, որ Սիրիայի իսլամիստներին են միացել մի խումբ ամերիկացիներ, ինչը մեծ սպառնալիք է իրենց երկրի անվտանգությանը: Այս մասին հայտնում է լիբանանյան The Daily Star-ը՝ հղում կատարելով Associated Presss-ին:
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատկերացում անգամ չունի թե որքան ամերիկացի է մեկնել Սիրիա: Ըստ որոշ տվյալների՝ նրանց թիվը հասնում է երկու տասնյակի:
«Մենք գիտենք, որ ԱՄՆ քաղաքացիները Եվրոպայի և Կանադայի քաղաքացիների հետ միասին գնում են Սիրիայում, Եմենում կամ Սոմալիում պատերազմելու: Սպառնալիքը, որ տուն վերադառնալիս կրում են այդ մարդիկ, իրական է»,-Ազգային անվտանգության կոմիտեի լսումների ժամանակ հայտարարել է սենատոր Թոմաս Կարպերը:
Իսկ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Մեթյու Օլսենը նշել է, որ ինքնուս ծայրահեղականներից շատերը փորձ չունեն և դա իրենց ստիպում է օգնություն փնտրել համացանցի գաղափարակից ընկերներից կամ միանալ այլ երկրների ջիհադիստներին:
«Հյուսիսային Աֆրիկայի երկրներում և Լիբանանում վերջին անկարգությունները, ինչպես նաև Սիրիայի պատերազմը թույլ են տալիս այլ երկների ծայրահեղականներին մասնակցել զինված հակամարտությանը»,-ավելացրել է Օլսենը:
Նշենք, որ ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմն Կոմին իր մտահոգությունն էր հայտնել, որ Սիրիան կարող է վերածվել 1980-ական թվականների Աֆղանստանի: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սիրիայում իրավիճակն ավելի բարդ է: 18 ամսվա ընթացքում Սիրիա է մեկնել 5-10 հազար օտարերկրացի վարձկան:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը